RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #165, 01-10-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-09-30 23:12:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 765, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՔԵՐՐԻՆ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ շուտով կարող է հակաիրանական միջազգային պատժամիջոցները վերացնելու որոշում ընդունվել, եթե Թեհրանը համագործակցություն սկսի եւ թույլատրի տեսչական ստուգումներ անցկացնել իր միջուկային օբյեկտներում: Քերրիի գնահատման համաձայնՙ եթե Իրանի իշխանությունները բարի կամք հանդես բերեն, պատժամիջոցները վերացնելու որոշումը կարող է ուժի մեջ մտնել արդեն առաջիկա ամիսներին:

Պետքարտուղարը ընդգծել է, որ Իրանը ստիպված կլինի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ընդունել բոլոր միջուկային օբյեկտներում, ներառյալ Ֆորդոյի գաղտնի գործարանը: Ի դեպ, արդեն երկու շաբաթ առաջ գերմանական «Շպիգել» հանդեսը գրել էր, թե Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պատրաստ է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հնարավոր համաձայնության շրջանակներում դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները Ֆորդոյի ստորգետնյա միջուկային կոմբինատում: Սակայն դրանից մի քանի օր հետո ԱՄՆ կատարած այցելության ժամանակ Ռոուհանին նման հայտարարություններ չարեց:

Սեպտեմբերի 29-ից ԱՄՆ-ում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Նրա մերձավոր շրջապատից ստացած տեղեկություններ վկայակոչելովՙ newsru.co.il կայքէջը հաղորդում է, որ Նաթանյահուի այցելության նպատակներից մեկն է ԱՄՆ-ի ղեկավարությանը համոզել, որ չպետք է վստահել Իրանի ղեկավարների ելույթներին:

Սիրիայի հարցում նախագահ Բարաք Օբամայի ագրեսիվ մարտավարության փաստական ձախողումից հետո Սպիտակ տունը հակված է ընտրելու իրանցիների հետ բանակցությունների ուղին: Թեհրանը հանդես է բերում Արեւմուտքի հետ փոխզիջման հասնելու ձգտում, սակայն դժվար է կանխատեսել, թե որքան երկար կտեւի այս իրավիճակը: Քաղաքագետներից շատերը կարծում են, որ հենց այս անորոշության պատճառով Թեհրանը շտապում է Արեւմուտքին համոզել, որ ինքը պատրաստ է զիջումներ անել, իսկ Ռոուհանին հայտարարում է, թե մտադիր է «միջուկային բանակցություններն» ավարտել երեք, ամենաշատըՙ վեց ամսում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #165, 01-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ