«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #165, 01-10-2013
| | Տեղադրվել է` 2013-09-30 23:12:36 (GMT +04:00) | Ընթերցված է` 620, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 11
| ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ 17-Ը ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում պատանի շախմատիստները սկսեցին մրցավեճը դասական շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության պարգեւների համար: Տարիքային 6 խմբերում Հայաստանը ներկայացնող 26 շախմատիստներից 17-ը մրցաշարը սկսեցին հաղթանակով: Նրանց թվում է մինչեւ 14 տարեկանների մրցաշարում կայծակնային խաղի Եվրոպայի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, նույն մրցաձեւում մինչեւ 18 տարեկանների մրցավեճում բրոնզե մեդալի արժանացած Հովհաննես Գաբուզյանը: Տարիքային այս խմբում հանդես եկող Արման Միքայելյանն ու Դավիթ Հովսեփյանն էլ հաղթեցին: Իսկ ահա արագ շախմատում բրոնզե մեդալ նվաճած Կարեն Գրիգորյանը մրցաշարը սկսեց ոչ-ոքիով: | | | |
|
| |