RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #165, 01-10-2013



Տեղադրվել է` 2013-09-30 23:12:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 653, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՆԿԱՐԻՉ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ALMA-ՈՒՄ

Հ. Ծ.

Ուոթերթաունի «Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում» (ALMA) օգոստոսի 27-ին բացվել է նկարիչ Գուրգեն Մանուկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը տեւելու է մինչեւ հոկտեմբերի 27-ը: Բացման օրը ժամանակակից արվեստի պատկերասրահում տեղի է ունեցել պատվասիրություն:

Մանուկյանը ծնվել է Երեւանում, սովորել Մոսկվայի Գեղարվեստի ինստիտուտում: Հետագայում վերադառնալով Հայաստան, աշխատել է Հայֆիլմում: Նկարչությունից բացի զբաղվել է նաեւ գրաֆիկական էսքիզների, հագուստների ձեւավորման եւ մանրանկարչական գործերի պատրաստման աշխատանքներով: Ցուցադրվել է Խ. Միության տարբեր հանրապետություններում: Մ. Նահանգներ տեղափոխվելուց հետո սկսել ցուցադրվել ամերիկյան եւ եվրոպական մայրցամաքներում: Նրա կտավներում հայկական բնաշխարհն է: Նա հավատացած է, որ իր կոմպոզիցիաներն ու գույները «խոսում են միջազգային լեզվով» եւ հասկանալի են տարբեր ազգությունների ներկայացուցիչներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #165, 01-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ