«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #165, 01-10-2013
| ԲՌՆՑՔԱՄԱՐՏ | Տեղադրվել է` 2013-09-30 23:12:35 (GMT +04:00) | Ընթերցված է` 678, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 8
| ԱՌԱՋԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ՍԻՐՈՂԱԿԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏՈՒՄ Բուլղարական Ալբենա քաղաքում ավարտված կանանց բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հայ մարզուհիներից 2-ն արժանացել են մեդալների: Մինչեւ 50 կգ քաշային կարգում Անուշ Գրիգորյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, մտել էր եզրափակիչ: Սակայն վճռորոշ գոտեմարտում նա պարտվեց Չու Ջու Չիենին ու արժանացավ արծաթե մեդալի: Մինչեւ 54 կգ քաշայինների մրցավեճում Անի Հովսեփյանը դարձավ բրոնզե մրցանակակիր: | | | |
|
| |