RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #165, 01-10-2013



Տեղադրվել է` 2013-09-30 23:12:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 689, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԳՈԼՆ ԷԼ ՉՓՐԿԵՑ «ՍՊԱՐՏԱԿԻՆ»

Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում ընթացիկ մրցաշրջանում 6-րդ գոլը խփեցՙ «Զենիթի» հետ խաղի 71-րդ րոպեին հավասարեցնելով հաշիվը (2-2): Սակայն այդ գոլը չօգնեց «Սպարտակին» միավոր վաստակելու, քանի որ մինչեւ խաղավարտ դաշտի տերերը եւս 2 անգամ գրավեցին հյուրերի դարպասն ու 4-2 հաշվով անչափ կարեւոր հաղթանակ տոնեցին: «Զենիթը» 26 միավորով գլխավորեց աղյուսակը, իսկ «Սպարտակը» 23 միավորով նահանջեց 2-րդ հորիզոնական:

Յուրա Մովսիսյանն այժմ 2 գնդակով է զիջում ՌԴ առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող «Զենիթի» հարձակվող Դանիին: 7 գոլի հեղինակ է «Ռոստովի» հարձակվող Արտյոմ Ձյուբան:

Անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանի հավաքականի անդամներ Մարկոս Պիզելին եւ Կառլեն Մկրտչյանը տեղ չեն զբաղեցնում իրենց թիմերի կազմերում: 11-րդ տուրում «Կրասնոդարը» 1-0 հաշվով հաղթեց «Ռուբինին» եւ կրկին Մարկոսը մնաց պահեստայինների նստարանին: Ժամանակին Մարկոսը «Կուբանից» «Կրասնոդար» տեղափոխվեց, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանա, սակայն նոր թիմում բրազիլացի ֆուտբոլիստի գործերն ավելի վատ են դասավորվում:

Կառլեն Մկրտչյանն էլ Դոնեցկի «Մետալուրգից» տեղափոխվելով «Անժի», հաճախ է հայտնվում պահեստայինների թվում: «Անժին» սեփական հարկի տակ ոչ-ոքի (2-2) խաղաց «Ամկարի» հետ, իսկ Մկրտչյանը խաղին չմասնակցեց: Եթե այս ամենին ավելացնենք նաեւ Ռոման Բերեզովսկու հազվադեպ ելույթները Մոսկվայի «Դինամոյում», ապա տխուր պատկերն ավելի ամբողջական կլինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #165, 01-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ