RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #165, 01-10-2013



ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ

Տեղադրվել է` 2013-09-30 23:12:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 855, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՀԱՊԿ-Ը ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ ԳՈՐԾ ՉՈՒՆԻ. ՆՐԱ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Հ. Հ.

«Կասպիական համագործակցության ինստիտուտ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեեւի խոսքերովՙ Լեռնային Ղարաբաղը ներկայանում է ոչ թե որպես Հայաստանի մաս, այլՙ անկախ պետություն, եւ այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի վրա չեն կարող տարածվել ՀԱՊԿ-ի նորմերը:

«Հայաստանի վրա ՀԱՊԿ-ի բոլոր նորմերը կտարածվեն եւ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում կգործեն համատեղ պաշտպանության դրույթները: Սակայն այդ դրույթները Ղարաբաղի վրա չեն տարածվում», ասաց նա:

«Խելամիտ ինտերնետ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Վլադիմիր Մամոնտովի խոսքերովՙ ՀԱՊԿ-ի վերաբերյալ տեղեկատվության հանրայնացման պակաս կա: Նրա գնահատմամբՙ հսկայական գործ է արվում, սակայն դրա մասին քիչ է խոսվում, եւ հասարակության լայն զանգվածները տեղեկացված չեն:

Միխեւեի խոսքերովՙ անհրաժեշտ է, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրների վերլուծական կենտրոնների միջեւ շփումներն առավել հաճախակի դառնան եւ հումանիտար համագործակցությունն առավել բարձր մակարդակի վրա գտնվի: Միխեւեի գնահատմամբՙ ՀԱՊԿ-ը փորձում են ներկայացնել որպես Ռուսաստանի քմահաճույքով ստեղծված կազմակերպություն, որի միջոցով Մոսկվան փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ը, սակայն այդպես չէ: Ըստ նրաՙ ՀԱՊԿ-ը տարածաշրջանային անվտանգության կարեւորագույն կառույց է, եւ հակամարտությունների ժամանակ կազմակերպությունը պայքարելու է սպառնալիքների դեմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #165, 01-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ