RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #165, 01-10-2013



Տեղադրվել է` 2013-09-30 23:12:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1157, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 36

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Վ. Պ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Նյու Յորքում սեպտեմբերի 27-ին շարունակել են խաղաղ գործընթացին վերաբերող հարցերի քննարկումը:

Սեպտեմբերի 28-ին տարածված ԵԱՀԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն` նյույորքյան հանդիպմանը մասնակցել են համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (Միացյալ Նահանգներ), ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը:

«Համանախագահները շեշտել են իրենց երեք երկրների հանձնառությունը` աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի հիման վրա», ասվում է հաղորդագրության մեջ: Համանախագահները հիշատակել են նաեւ համանախագահող երկրների երեք նախագահների կողմից ընդունված այս տարվա հունիսի 18-ի հայտարարությունը, որում կողմերին կոչ էր արվում զերծ մնալ տարածաշրջանում լարվածության մեծացմանը նպաստող ու հակամարտությունը սրող բոլոր գործողություններից ու հռետորաբանությունից:

«Նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունըՙ շարունակելու աշխատանքը համանախագահների հետ` խաղաղ կարգավրման հասնելու ուղղությամբ», ասվում է հայտարարության մեջ, տեղեկացմամբ, որ համանախագահները նախատեսում են տարածաշրջան այցելել նոյեմբերին` նախագահների հետ քննարկելու այս տարի ավելի ուշ նախատեսված հանդիպումը:

Գրեթե նույնաբովանդակ մամուլի հաղորդագրությամբ հանդես է եկել նաեւ Հայաստանի արտգործնախարարությունը:

Այսպիսով` մնում է միայն, որ ավարտին հասցվեն Ադրբեջանում նախագահի ընտրությունները, եւ Հայաստան-Ադրբեջան նախագահների հանդիպումը կկազմակերպվի, եթե, իհարկե, որեւէ արտառոց բան տեղի չունենա: Իսկ արտառոց կարելի է որակել Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցմամբ պայմանավորված ինչ-որ խոչընդոտի առաջացումը կամ էլ, ասենք, ամենափոքր հավանականություն ունեցող մի իրավիճակ, երբ Ադրբեջանում Ալիեւի գահակալությունն ավարտվի:

Վերջինը կարծես քաղաքական գիտաֆանտաստիկայի ոլորտից ստացվեց, այդուհանդերձ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում հետընտրական շրջանները կարող են կրկին հանդիպումների ու մաքոքային այցելությունների փուլ վերադարձնել մի տեսակ պաղած միջնորդային գործունեությունը, որի առաքելությունը վերցրել են Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #165, 01-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ