RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #165, 01-10-2013



ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տեղադրվել է` 2013-09-30 23:12:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 714, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար

Օրերս Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հյուրն էր անվանի մտավորական, բանասեր Պարգեւ Շահբազյանը: Նա կատարեց նվիրատվողի պարտականություն եւ գրադարանին հանձնեց կանադահայ մտավորական Յակոբ Ալթունեանի 2012 թ-ին Տորոնտո քաղաքում հրատարակված «Հայ մշակոյթի լուսաւոր ուղիներէն» բարձրարժեք աշխատության մեկ օրինակ հեղինակի նվիրագրով. «Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական համալսարանի գրադարանին հեղինակին կողմէ: Թորոնթօ, 2012»:

Յակոբ Ալթունեանը ծնվել է Լիբանանի Բեյրութ քաղաքում: Նախնական եւ միջնակարգ կրթություն ստացել է Բեյրութի հայկական վարժարաններում, ապա ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի տնտեսագիտության բաժինը: Եղել է Ապրո Ապրոյեան եւ Ընկերություն ճարտարարուեստական հաստատության աշխատակից, իսկ 1960-1998 թվականներինՙ տնօրեն: 1988-1993 թվականներին Բեյրութի Ֆրանսիական համալսարանի հրավերով դասավանդել է ճարտարարվեստի բաժնում: Գործուն մասնակցություն է ունեցել Բեյրութի հայկական կյանքին: Դասավանդել է Լիբանանի Հայաստանեայց եկեղեցու կիրակնօրյա վարժարաններում, 1960-1968 թվականներին եղել է Բեյրութի Թեքեյան վարժարանի հոգաբարձուների խորհրդի ատենապետ, 1968-1993 թվականներին եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Լիբանանի շրջանային հանձնաժողովի անդամ, վերջին հինգ տարիներինՙ հանձնաժողովի ատենապետ: 1998 թվականին հաստատվել է Կանադայի Տորոնտո քաղաքում:

Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը սիրով ընդունեց Պարգեւ Շահբազյանի կողմից փոխանցվող նվեր-գիրքը եւ շնորհակալություն հայտնեց նրանՙ Յակոբ Ալթունեանի նվերը փոխանցելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #165, 01-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ