RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #165, 01-10-2013



Տեղադրվել է` 2013-09-30 23:12:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 889, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԱՄՆ-ՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Պ. Ք.

Պարագլուխները հայեր են

ԱՄՆ-ում 55 անձանց մեղադրանք է ներկայացվել հարկային եւ բանկային խարդախությունների խոշոր համակարգի բացահայտումից հետո: Նրանք մեղադրվում են երկրի հարկային վարչությունից 7 մլն դոլար հափշտակելու եւ 2 հազար մարդու անձնական տվյալները գողանալու մեջ: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հաղորդում է news.am կայքէջըՙ վկայակոչելով «Սան Դիեգո յունիոն թրիբյուն» թերթի հրապարակումը:

Համակարգին մասնակից են արտասահմանցի ուսանողներ: Որոշ մեղադրյալներ օգտագործել են գաղտնանուններ, կանխավճարային բջջային հեռախոսների եւ համակարգչային կեղծ հասցեներ: Բանկային աշխատողներից մեկը փողերի լվացման համար կեղծ հաշիվներ է բացել:

Ոստիկանությունը Սան Դիեգոյում, Լոս Անջելեսում, Լաս Վեգասում եւ Մերիլենդի նահանգում ձերբակալել է 22 կասկածյալների: 33 կասկածյալներ ազատության մեջ են, ոմանք հեռացել են երկրից:

Հանցախմբի պարագլուխները ՀՀ քաղաքացիներ կամ ամերիկահայեր են: Շատերը ԱՄՆ-ում եղել են ուսանողական, աշխատանքային կամ զբոսաշրջային այցագրերով:

Սան Դիեգոյում ԱՄՆ-ի հարկային վարչության ղեկավարի օգնական Էնթոնի Օռլանդոն ասում է, որ բացահայտված համակարգը իր բարդությամբ եւ ընդգրկմամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին:

Մեղադրական եզրակացություններից մեկում մեղադրանք է ներկայացվել 29 անձանց, սակայն դաշնային դատախազությունը հանցախմբի ղեկավարներ է համարում Արթուր Գրիգորյանին, Էռնեստ Սոլոյանին եւ Հովհաննես Հարությունյանին: Մեղադրյալներից շատերը Ղազախստանից են, Թուրքմենստանից, Ռուսաստանից:

Կալանավորված են Գլենդեյլի 21-ամյա բնակչուհի Իվոն Միխայլեսկուն, 30-ամյա Էռնեստ Սոլոյանը, 32-ամյա Արթուր Գրիգորյանը, 34-ամյա Աշոտ Մնացականյանը, հաղորդում է «Գլենդեյլ նյուզ-պրեսը»: Բըրբենքի 32-ամյա բնակիչ Արա Ադամյանը եւ 25-ամյա Վարդգես Վարդանյանը կալանավորված են բանկային խարդախությանը մասնակցելու մեղադրանքով:

Ի դեպ, news.am-ի հրապարակումը թարգմանաբար հայտնվել է նաեւ ադրբեջանական day.az ռուսալեզու կայքէջում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #165, 01-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ