RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2014-03-21 > #005, 2014-03-28 > #006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014



Տեղադրվել է` 2014-04-03 23:45:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2468, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 58

2008 ԹՎԱԿԱՆԻՑ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Համագործակցության 7 տարվա ընթացքում «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ին ուղղված ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 96 մլն դրամ: Կենտրոնը կրթաբուժական ծառայություններ է մատուցում աուտիզմ եւ ընդհանուր զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների:

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան ընդառաջ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է աուտիզմով երեխաների համար նախատեսված «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»: ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է կենտրոն այցելող 3-12 տարեկան 30 սաների: Աուտիզմով երեխաների կրթաշտկողական աշխատանքը շատ դժվարին եւ մեծ ներդրումներ պահանջող գործընթաց է, քանի որ յուրաքանչյուր երեխայի հետ տարվում է անհատականացված ինտենսիվ ուսուցում` մեկ թերապեւտ` մեկ երեխա հարաբերությամբ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2008 թվականից ի վեր տրամադրել է ավելի քան 96 միլիոն դրամ, ինչի շնորհիվ երեխաները կենտրոն են հաճախում անվճար:

«Մենք համոզված ենք, որ դրական տեղաշարժ եւ առաջընթաց կարելի է գրանցել, եթե այս երեխաները զգան մեր հոգատարությունը, ուշադրությունը եւ աջակցությունը, ինչն ամենակարեւորն է երեխաների հետ աշխատելիս: Մենք ուրախությամբ ենք համագործակցում այս կենտրոնի հետ, որտեղ աուտիզմով երեխաները ստանում են անհրաժեշտ հետեւողական մասնագիտական բուժում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կենտրոնի աշխատակազմը եւ այնտեղ հաճախող երեխաների ծնողները փաստում են, որ հաճախումների շնորհիվ երեխաների մոտ նկատելի առաջընթաց է արձանագրվել ոչ միայն ակադեմիական գիտելիքների ձեռքբերման մեջ, այլեւ ինքնասպասարկման ու սոցիալականացման առումով: Այդ մասին են վկայում երեխաների վարքագծում նկատվող փոփոխություններն ու մտավոր ունակությունների զարգացումը: Կենտրոնի սաներից 14-ն արդեն հաճախում են հանրակրթական դպրոց: Ստացված արդյունքները վկայում են «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի արդյունավետության փաստը: Երեխաները չեն կարող բուժվել, քանի որ աուտիզմի համար դեղամիջոց հայտնաբերված չէ: Ինտենսիվ վաղ միջամտությունը հնարավորություն է տալիս զգալի առաջընթաց արձանագրել: Աուտիզմով ախտորոշված երեխաներն ունեն հատուկ ծառայությունների եւ աջակցության կարիք `այս ամենին հասնելու համար:

Աուտիզմը կարողությունների սահմանափակում է` կապված զարգացման հետ, որը սովորաբար ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այն նյարդաբանական խանգարման արդյունք է, որն ախտահարում է ուղեղի տարբեր հատվածները: Աուտիզմով տառապող եւ՛ մեծահասակները, եւ՛ երեխաները սովորաբար վերբալ (խոսքային) եւ ոչ վերբալ (ոչ խոսքային) հաղորդակցության, սոցիալական հարաբերությունների, ինչպես նաեւ զվարճանքի եւ խաղային գործունեության առումով խնդիրներ են ունենում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 04-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ