RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014



Տեղադրվել է` 2014-12-19 00:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1977, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ 32 ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ 50 ՏՈԿՈՍ ԶԵՂՉՈՎ ԿՎՃԱՐԵՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԻ ՀԱՄԱՐ

Ա. Մ.

Կառավարությունը երեկ հաստատեց սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը, որի մեջ գերակշռում են Տավուշի մարզի գյուղերը: Դրանք են` Արարատի մարզ` Երասխ, Գեղարքունիքի մարզ` Վահան, Ճամբարակ, Վայոց Ձորի մարզ` Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Տավուշի մարզ` Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեւան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մովսես, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սեւքար, Այգեհովիտ, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրերը:

Վերոնշյալ սահմանամերձ 32 համայնքներում, կառավարության երեկվա որոշմամբ, 2015-ի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, մինչեւ 360 խոր. մետր բնական գազ սպառողները կվճարեն հաստատված սակագնից 50 տոկոս ցածր գնով: Գանձվող գնի տարբերությունը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: Մինչեւ 1440 կՎտ էլեկտրաէներգիայի համար վճարումը նույնպես կգանձվի հաստատված սակագնից նվազեցված գնովՙ 50 տոկոսի չափով: Գանձվող գնի տարբերության գումարը կփոխհատուցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: Սահմանամերձ համայնքների ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց օգտագործած ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարի 50 տոկոսն էլ կփոխհատուցի ՀՀ կառավարությունը:

Սահմանվեց նաեւ, որ նշված համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի եւ այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը համայնքի բյուջե կվճարի դարձյալ կառավարությունը:

60 մլն յուանի աջակցություն Չինաստանից

«Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը երեկ արժանացավ կառավարության հավանությանը: Ըստ այդ համաձայնագրի, Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 60 մլն յուանի անհատույց տեխնիկական օգնություն: Սակայն ծրագրի բովանդակությունը կողմերը լրացուցիչ պետք է համաձայնեցնեն:

Վարչապետն առաջարկել է կառավարության անդամներին Ամանորին այցելել զորամասեր եւ սահմանամերձ գյուղեր

Կառավարության նիստի ավարտին կազմվեց Ամանորին կառավարության անդամների` զորամասեր եւ սահմանամերձ համայնքներ այցելելու ժամանակացույցը: Այս առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Տարեմուտին փորձենք բոլորս լինել որեւէ զորամասում, սահմանամերձ գյուղում: Կարծում եմՙ դա ճիշտ կլինի նաեւ բարոյական տեսակետից, երբ կառավարության անդամները, գերատեսչությունների ղեկավարները անպայման այցելեն մեր զինվորներին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ