RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014



ՖՐԱՆՍԻԱ

Տեղադրվել է` 2014-12-19 00:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1823, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԽԱՉՔԱՐՙ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՎՈՆ V ԹԱԳԱՎՈՐԻՆ

Հ. Ծ.

Ֆրանսիայի Հայ վետերանների եւ դիմադրության շարժման մասնակիցների ազգային ասոցիացիայի, ինչպես նաեւ Լուսինյան քաղաքի վարչական մարմինների եւ Արարատ ասոցիացիայի կազմակերպությամբ դեկտեմբերի 13-ին Լուսինյան քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացման արարողությունՙ նվիրված Հայոց վերջին թագավոր Լեւոն V-ին, Մեծ եղեռնի զոհերին եւ Ֆրանսիայի համար զոհված հայ մարտիկների հիշատակին: Խաչքարի բացումը կատարել է այդ առթիվ հատուկ Ֆրանսիա հրավիրված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ի ներկայության Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեճյանի, Նորվան եպիսկոպոս Զաքարյանի, վերապատվելի Ռենե Լեւոնյանի, Գի դը Լուսինյանի, Լեւոն Սայանի, Խորհրդարանական Ժան Միշել Կլեմենի, շրջանային խորհրդի նախագահ Ժան Ֆրանսուա Մաքերի եւ Լուսինյանի քաղաքապետ Ռենե Ժիբոյի:

Անկախ լրագրող Ժան Էսքիյանի փոխանցմամբ, մոտ 250 հոգի է ներկա գտնվել հանդիսությանը, որից հետո տեղի է ունեցել կոնֆերանս հայտնի պատմաբան Քլոդ Մութաֆյանի ղեկավարությամբ, այցելություն թանգարան եւ եկեղեցական հատուկ արարողություն նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին: Նույն օրը երեկոյան «Նաիրի» համույթի աղջիկները հեզաճկուն պարային ներկայացումով հիացրել են ներկաներին: Քաղաքային Լուսինյան գրադարանը այս առթիվ ընթերցողներին է ներկայացրել Հայաստանին եւ հայ ժողովրդին նվիրված գրքերի մի ամբողջ շարք:

«Կիպրոսի, Երուսաղեմի եւ Հայաստանի թագավոր» Լեւոն V Լուսինյանը իշխել է Կիլիկիայում ընդամենը մեկ տարիՙ 1374-1375 թվականը: Մարմինը հանգչում է Ֆրանսիայի Սենտ-Դենիզ վանքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ