RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014



Տեղադրվել է` 2014-12-19 00:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1570, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՉԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ ԱՆՀԻՄՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ»

Ա. Մ.

Կառավարության նիստից հետո վարչապետը շրջեց սուպերմարկետներում

Բացելով կառավարության երեկվա նիստը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ֆինանսական շուկայի իրավիճակին. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկ ես հանդիպում եմ ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, համապատասխան գերատեսչությունների եւ տնտեսվարողների հետ: Մեր միջազգային գործընկերներն ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կայունացման մեր քայլերին: Երեկ օրվա երկրորդ կեսից եւ այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, որը վստահ եմՙ շարունակվելու է: Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման եւ վաճառքի մեծ մարժաներով եւ սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես, երեկ շաքարի, ալյուրի եւ լայն սպառման մի շարք այլ ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացում կար»:

Այնուհետեւ, վարչապետն առաջարկեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին մանրամասն ուսումնասիրել իր նշած ապրանքատեսակների առեւտուրը, ամենօրյա կտրվածքով իրեն տեղեկություն ներկայացնել, ապա հորդորեց ամենայն խստությամբ մոտենալ չարաշահումներին: «Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու», ընդգծեց Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նաեւ առողջապահության նախարարին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել դեղորայքի շուկայի իրավիճակը, հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ ոլորտում:

Կառավարության նիստից հետո էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանն շրջել է սուպերմարկետներով եւ տեղում ծանոթացել ապրանքների գներին եւ փոխարժեքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ