RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015



Տեղադրվել է` 2015-03-26 23:40:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1692, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՀԱՅԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԽՈՐԵՆԱՑԻԱԿԱՆ ԹՎԱԿԱՆԸ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ Է

Հ. Ծ.

Գիտական հոդվածների հրատարակման «bioRxiv» թվային գրադարանի կայքում զետեղված զեկույցից պարզ է դարձել, որ միջնադարյան պատմագրության խոշորագույն ներկայացուցիչ, հայ պատմագրության հայր Մովսես Խորենացու հայ ժողովրդի ծննդաբանությանը վերաբերող 2492 մ.թ.ա. թվականը, որ ցարդ համարվում էր առասպելախառն, լիովին արժանահավատ է: Այս մասին գրել է Նիկոլաս Ուեյդը «Նյու Յորք Թայմսում»:

Ծագումնաբանական հարցերով զբաղվող մասնագետներ տեսագրման (scanning) միջոցով հետազոտել են գեները 173 հայերի (Հայաստանից եւ Լիբանանից), համեմատել դրանք 78 այլ ազգերի ներկայացուցիչների հետ եւ հաստատել, որ հայերը կազմավորվել են մ.թ.ա. 2000-3000 թվականներին եւ նրանց հետնորդները այժմ ապրում են Կենտրոնական Ասիայում, Սարդինիայում եւ այլուր: Կազմավորումը սկսվել էր բրոնզե դարի վերջերին, երբ առեւտուրի եւ տեղաշարժերի աշխուժություն էր նկատվում: Երբ մ.թ.ա. 1200-ին արեւելյան Միջերկրականի քաղաքակրթությունը հանկարծակի փլուզվեց, հայերը անջատվեցին մյուս ժողովուրդներից եւ սկսեցին առանձին ձեւավորվել: Այդ անջատումը պայմանավորված էր հայերին հատկանշական որոշակի գործոններով:

Ծագումնաբան մասնագետների խումբը ղեկավարել են Քեմբրիջի (Անգլիա) մոտակայքում գտնվող «Sanger» ինստիտուտի աշխատակիցներ Մարկ Հաբերը եւ Քրիս Թայլեր-Սմիթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ