RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015



Տեղադրվել է` 2015-03-26 23:40:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1505, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 59

ԿՈՆԳՐԵՍԸ ՕԲԱՄԱՅԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԶԻՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Պ. Ք.

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը ընդունել է բանաձեւ Կիեւի իշխանություններին զենքի մատակարարումներ սկսելու անհրաժեշտության մասին: Փաստաթղթի օգտին քվեարկել են 348, դեմՙ 48 օրենսդիրներ: Նախաձեռնությունը պաշտպանել են ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կոնգրեսականները նախագահ Օբամային հորդորել են Ուկրաինային տրամադրել պաշտպանական զենքի համակարգեր: Մոսկվան ամերիկյան զենքի հնարավոր մատակարարումները գնահատել է որպես Մինսկի համաձայնությունների կատարումը ձախողելու եւ Ուկրաինայի արեւելքում հակամարտությունը խորացնելու փորձ: Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Այդ բանաձեւն ունի ոչ թե պարտադրական, այլ հանձնարարական բնույթ: Որոշում պետք է ընդունի նախագահը: Կարծում եմՙ Օբաման չի դիմի այդ քայլին, քանի որ հասկանում է Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության խորացման վտանգը: Հուսով եմՙ եվրոպացի խորհրդականները կկարողանան տարհամոզել: Եթե նա դիմի այդ քայլին, ապա հարկ կլինի մոռանալ Մինսկի համաձայնությունները»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ