RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015



Տեղադրվել է` 2015-03-26 23:40:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1524, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԳՈՆԵ ՄԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՕԼԻԳԱՐԽ ՉԿԱ

Հ. Ա.

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրապարակել է Հայաստանում տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի 2014-ի հետազոտության արդյունքները: Ըստ այդմ` ոլորտում անցյալ տարվա համեմատ արձանագրվել է 25,2 տոկոս աճ:

Այսինքն, չնայած մեր երկրի տնտեսությունը ընդհանուր առմամբ եթե աճ ապահովում էլ է, ապա միայն միանիշ թվով, որին, ի դեպ, ոչ մեկս էլ չենք հավատում, չնայած մենք գտնվում ենք կիսապատերազմական վիճակում, որով էլ հիմնավորում են մեր տնտեսության թույլ զարգացվածությունը (ներդրումներ չկան, ներդրողները վախենում են մեծ գումարներ բերել այստեղ), եւ վերջապեսՙ չնայած մեր երկիրը մտավ աշխարհի հետ տնտեսական պատերազմի մեջ գտնվող Եվրասիական տնտեսական միություն, որտեղ, ըստ էության, Հայաստանին այդքան էլ չեն վերաբերվում որպես լուրջ գործոնի, փաստորեն հնարավոր է, որ գոնե մեկ ոլորտ` տնտեսության մեջ` ապահովի աճ:

Հարց է առաջանում` ինչո՞ւ եւ ինչպե՞ս: Մասնագիտական պատասխանը թողնենք մասնագետներին: Փոխարենը հնչած հարցերն ունեն մի շատ պարզ, տրամաբանական եւ ինչպես ասում են` հանրամատչելի պարզաբանում: Բանն այն է, որ հայաստանյան ՏՀՏ ոլորտում մենաշնորհներ, օլիգարխիա, հետեւաբար` օլիգարխներ չկան: Դե, այսինքն մեզանից ոչ ոք չգիտի մի մարդու անուն, ով ՏՀՏ ոլորտում հաջողակ բիզնեսմեն է եւ նաեւ, ենթադրենք մականուն ունի, կուսակցական է, մենաշնորհային արտոնություններով է օժտված, եւ թալանում է սովորական քաղաքացուն: Այս բացահայտումն անչափ կարեւոր է մի շարք պատճառներով: Նախ, փաստորեն, հնարավոր է Հայաստանում փող աշխատել եւ դրա համար ժողովրդին չթալանել: Հաջորդը, հնարավոր է առանց լուրջ արտաքին ներդրումային օժանդակության աճ ապահովել տնտեսության ոլորտներից մեկում, եւ, եթե դա հնարավոր է մի ոլորտում, ապա ինչո՞ւ հնարավոր չէ մի քանիսում: Եւ վերջապես` Հայաստանն ըստ էության ունի տնտեսության զարգացման մեկ հնարավորություն` մարդը եւ ներդրումը` մարդու վրա:

Ինչպես պարզվում է, դա եկամտաբեր է, ազգային-ռազմավարական լինելուց զատ: Բայց մի խնդիր կա. ՏՀՏ ոլորտում աշխատելու եւ փող աշխատելու համար միայն բնածին ճարպկությունը, կամ լավ ախպերները բավարար չեն, այստեղ նաեւ գիտելիք է պետք: Թերեւս այդ պատճառով էլ այս ասպարեզում օլիգարխ չկա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ