RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015



Տեղադրվել է` 2015-03-26 23:40:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1508, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Երեւանի Ժամանակակից Արվեստի ինստիտուտը /http://www.ica.am/ նախաձեռնում է Կատարողական արվեստների փառատոնի 2015 թողարկումը: Այն տեղի կունենա 2015 թ. ապրիլ 8-մայիս 2ՙ Գաֆեսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում /http://www.cmf.am/: Փառատոնի գեղարվեստական ղեկավարՙ Մարինե Կարոյան:

Փառատոնը նվիրված է այնպիսի գերնուրբ սուբստանցիայի, ինչպիսին մարդկային հիշողությունն է: «Հիշողության հայացք» սա է նրա աշխատանքային անվանումը: Այն կներկայացնի երաժշտական հիբրիդ պերֆորմանսներ:

Փառատոնին կմասնակցեն ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա երաժիշտներ, ստվերարվեստի, վիդեոյի եւ պլաստիկ դրամայի ներկայացուցիչներ, ժամանակակից պարի մասնագետներ, բուրմունքի արվեստի ներկայացուցիչներ:

Փառատոնի հետ համագործակցելու համաձայնություն են տվել մի շարք կազմակերպություններ եւ անհատներ, այդ թվումՙ Գաֆեսճեան արվեստի կենտրոնը, «LOccitane en Provence» ապրանքանիշը, «Hermitage» խանութ/սրահների ցանցը, «Art Bridge» կաֆե-գրատունը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանը, «Universal Graphics» գովազդային ընկերությունը, «Հաբուսի հայրենակցական միությունը», Հայաստանում Իսրայելի հյուպատոսությունը եւ այլն:

Փառատոնի ինֆորմացիոն հովանավորներն ենՙ Հ1, Հ2, «Շանթ», «Շողակաթ», «Կենտրոն» հեռուստաալիքները, «Բուն TV», «Վեմ» ռադիոկայանը, «Ազգ» շաբաթաթերթը, «Utopiana.am» կազմակերպությունը, «Arteria.am» կայքը:

Փառատոնի հիմնական բեմն էՙ Գաֆեսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահը: Փառատոնը հանդիսատեսին կսպասի յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 20:00: Լրացուցիչ տեղեկությունների եւ տոմսերի ամրագրման համար խնդրում ենք զանգահարելՙ 56-72-62 հեռախոսահամարով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ