ԵՐԵՎԱՆԸ ԾԻԾԱՂԵԼԻ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐԵՑ ՄԻՆՍԿԻՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Նախագահ Սարգսյանիՙ մարտի 23-ի հրամանագրով Մոսկվայում Հայաստանի նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվել է Մինսկում ՀՀ դեսպան: Հիշեցնենք, որ Օլեգ Եսայանը ծնվել է Արցախի Սոս գյուղում, եղել է Արցախի առաջին վարչապետը, ապա ընտրվել է Արցախի խորհրդարանի նախագահ: Այս առումով հետաքրքրական է, թե ի՞նչ է պատրաստվում անել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, սիրով ընդունել դեսպան Եսայանի հավատարմագրե՞րը, թե նրան մեղադրել առանց Բաքվի թույլտվության Արցախում ապրելու ու աշխատելու մեջ: |