ՄԵՆՔ ՔԻՉ ԵՆՔ, ԵՎ ՄԵԶ ԸՆՏՐՈՂ ԵՆ ԱՍՈՒՄ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ոստիկանությունից հայտնում են, որ ի կատարումն ՀՀ Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասիՙ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակՙ քվեարկության օրվանից առաջ 10-րդը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվըՙ նշելով նաեւ ըստ գտնվելու վայրի ընտրողների եւ հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Այսպես, քվեարկության օրվանից 10 օր առաջ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ ԱԺ ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 795: Շեշտենք, որ այս թիվը չի ներառում մահացածներին, կամ գուցե ներառում է: |