ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆՆ ԷԼ ԽՄԲԱԳՐԵՑ ԿԱՐԾԻՔԸՙ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԹՈՂՆԵԼՈՎ ՄԵՆԱԿ Ան. Հ. Միջուկային վերջին փորձարկումներից հետո Հյուսիսային Կորեայի կոշտ դիրքորոշումն անփոփոխ է մնացել: Երկրի իշխանությունները սպառնում են ազդու հակաքայլեր կիրառելՙ գերտերությունների նոր պատժամիջոցներ սահմանելու դեպքում: Սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում անցկացվող Արեւելյան տնտեսական ֆորումի նիստում կորեական ճգնաժամի թեման առանցքային դեր է կատարել: Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի վարքագիծը նկատել է իբրեւ ինքնապաշտպանական քայլ, մերժել այդ երկրի դեմ հետագա պատժամիջոցներ սահմանելուՙ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, ՄԱԿ- ի միակամությունը: Հյուսիսային Կորեայի կարեւորագույն դաշնակից Չինաստանը սակայն կողմ է «թե՛ պատժամիջոցներին, թե՛ երկխոսությանը», հաղորդում է գերմանական հեռուստատեսությունը: |