RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



Տեղադրվել է` 2017-09-07 22:58:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 12702, Տպվել է` 1813, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆ - ՓՈՔՐ, ՀՈՅԱԿԱՊ ԵՐԿԻՐ

ՄԵԹԹԵ ԲՈՔ

Դանիայից մեր հայրենակից Անահիտ Կարապետյանը «Ազգ»ին է ուղարկել, իր թարգմանությամբ, հետեւյալ գրությունը, որի հեղինակը Դանիայի մշակույթի եւ եկեղեցու հարցերով նախարար Մեթթե Բոքն է:


Եթե դժվարանում եք հասկանալ մշակույթի, լեզվի եւ պատմության նշանակությունը երկրի եւ բնակիչների համար, այցելեք Հայաստան կամ խոսեք այդ մասին Դանիայում բնակվող հայերի հետ:

Երեք գերծանրաբեռնված օրերից հետո Հայաստանից վերադարձել եմ Դանիա: Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն է, սեղմված Վրաստանի, Ադրբեջանի, Պարսկաստանի եւ Թուրքիայի միջեւ... Երկիրը մինչ օրս զգում է ռուսական սառը շունչը:

Հայերի պատմությունըՙ ամուր ինքնություն ունեցող ազգի պատմություն է:

Երկիրը շատ աղետներ է տեսել:

Պատերազմներ, բռնագրավումներ, թուրքերի կողմից աքսորներ եւ սպանություններՙ հարյուր հազարավոր հայերի հանդեպ 1915-17 թթ., եւ այլն:

Բայց միեւնույնն է, երկիրը շարունակում է գոյություն ունենալ:

Իր լեզվով, գրերով եւ ամուր հավատքով աշխարհի այն տարածաշրջանումՙ որտեղ գերակշռող մասը մահմեդականներ են:

Երկրի հարուստ պատմությունն ու մշակույթը սերնդեսերունդ պատմվում եւ փոխանցվում է:

Այսօր Հայաստանից դուրս ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, մոտավորապես 3 միլիոն:

Բայց հայերը շարունակում են մնալ միասնական:

Ամուր ազգՙ լի հույսով եւ հավատով դեպի ապագան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ