ԲԱՔՈՒՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻՆ, ՈՐ ՆԱՎԹ ՈՒ ԳԱԶ ՈՒՆԻ Արեւմուտքում շարունակվող հակաալիեւյան կոռուպցիոն բացահայտումների ֆոնին, երբ փաստարկվում է, որ Ադրբեջանը կաշառում է եվրոպացի տարբեր գործիչների, Իլհամ Ալիեւը Բաքվում ԵՄ պատվիրակության հետ հանդիպմանը հիշեցրել է իր երկրի առավելությունների մասին: Անվանելով Ադրբեջանը «Եվրոպայի համար միակ նոր էներգետիկ աղբյուր» ՙ Ալիեւն ասել է. «Մենք արտահանում ենք նավթ, գազ եւ էլեկտրաէներգիա տարբեր ուղղություններով: Մենք ունենք 7 խողովակաշար, 3-ըՙ նավթատար, 4-ըՙ գազատար: Մեզ համար ամենախոշոր շուկան Եվրոպան է, որն ավելի շատ է ունենալու գազի կարիք: Ադրբեջանն էլ նոր աղբյուր է, հեռու չի գտնվոմ, պաշարները մեծ են, եւ ունի տասնամյակների համար բավարար ներուժ»: Ըստ ամենայնի Բաքու ժամանած ԵՄ պավիրակները Ալիեւի համար նոր դեմքեր են եղել, եւ մարդն ուղղակի ներկայացրել է նրանց, թե ի՞նչ կարող է հյուրասիրել Ադրբեջանը իր բարեկամներին: |