RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



Տեղադրվել է` 2017-10-06 00:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 14474, Տպվել է` 2229, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԻՏԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ

Լույս է տեսել «Հայ տնտեսագիտական մտքի երկու դարը» գիտակենսագրական հանրագիտարանը: Այս գիրքը, որի ծավալը կազմում է 464 էջ, արտացոլում է հայ տնտեսագետների համայնքի հետազոտական պարագծերըՙ սկսած XIX դարի կեսերից:

Գրքի հեղինակներինՙ Ռ.Ն.Սարինյան եւ Վ.Լ. Հարությունյան, հաջողվել է ստեղծել հանրագիտարանային մեծ արժեք ներկայացնող աշխատություն:Այն երաշխավորել է հրատարակության ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական խորհուրդը: Հարկ է նշել, որ գրքի հեղինակները մեծ վաստակ ունեցող անվանի գիտնականեր են: Նրանց գիտական աշխատությունները մեծ ճանաչում են ստացել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում:

Գրքում ներկայացված են տնտեսագիտության բնագավառի մեծ վաստակ ունեցող գիտնականների կենսագրականները իրենց լուսանկարներով: Աշխատությունն ունի նաեւ աղբյուրագիտական նշանակություն: Աշխատությունը նախատեսված է ոչ միայն մասնագետների, այլ նաեւ ընթերցող լայն շրջանների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ