ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ Հ. ԱՖ. Անցնող շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկնեց Իրան: Նախագահ Ռոհանիի հետ հանդիպմանը Էրդողանը հիմնականում խոսել է քրդերի եւ Սիրիայի մասին: Ռոհանին շեշտել է, որ «Թուրքիան եւ Իրանը տարածաշրջանի անվտանգության սյուներն են», ճիշտ է ավելի ուշ Ռոհանին իր խոսքը խմբագրել է ու տարածաշրջանում անվտանգության սյուների թվում նշել նաեւ Ռուսաստանին: Ի դեպ, նույն ընթացքում Ադրբեջանի ռազմածովային ուժերից մի քանի ռազմական նավեր Կասպից ծովով գնացել են Իրան, ինչպես Բաքվում են նշումՙ «բարեկամական այցով»: Ամեն դեպքում, հարեւաններին առաջարկում ենք, եթե հանկարծ սուրճ ցանկանաք, կարող եք այցելել նաեւ Երեւան: Միայն Ադրբեջանի ռազմական նավերը կարող են դժվարություններ ունենալ, նախ Հայաստան գալ չեն կարող, բացի այդ դժվար թե այդ այցը համարվի բարեկամական: |