RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



Տեղադրվել է` 2017-10-06 00:01:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 15117, Տպվել է` 2239, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՂԱՄՅԱՆԸՙ ԲՌՈՒՆՑՔՆԵՐՈՎ, ՓԱՇԻՆՅԱՆԸՙ ՈՏՔԵՐՈՎ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը խորհրդրանի միջանցքում հարձակվել է իր վրա. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա:

Հաջողությամբ պաշտպանվեցի: Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով:

Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:

Արտաշես Գեղամյանն իր հերթին ասել է, որ եթե ինքը բռունցքներով հարձակվեր Փաշինյանի վրա, ապա վերջինիս հիվանդանոց կտանեին: Լրագրողների դիտարկմանն էլ, թե Փաշինյանի դեմքը կարմրած է եղել, Գեղամյանն արձագանքել էՙ «Երեւի ամոթից է կարմրել. մարդը անհեթեթ հարցադրումներ է անում, խիղճը տանջել է, կարմրել է»:

Իսկ, թե ինչո՞ւ են փայլում Փաշինյանի կոշիկները, Գեղամյանին չեն հարցրել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ