RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-10-06 00:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 7880, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Հայաստանն ունի արեւային էներգիայի օգտագործման մեծ հնարավորություն: 1մ2 հորիզոնական մակերեւույթի վրա արեւային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ2: Հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արեւային էներգիայի պաշարներով:

Ներկայումս Հայաստանում արտադրվում են արեւային ջերմային կոլեկտորներ (ջրատաքացուցիչներ) 1.38-4.12 մ2 չափերով: Ջրատաքացուցչի 2.75 մ2 մակերեսով կարող է օրական արտադրել 120-160 լիտր տաք ջուր:Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղադրված են հովացման եւ օդափոխման արեւային համակարգեր, որոնց արեւային մասի հզորությունը կազմում է 50 կՎտ, իսկ ֆոտոէլեկտրական մասի հզորությունը, որն ապահովում է ամբողջ համակարգի անխափան աշխատանքը, 5 կՎտ:

Ծաղկաձորում սեպտեմբերի 29-ին գործարկվեց 434,72 կՎտ հզորությամբ առաջին համակարգային «Արեւէկ» արեւային էլեկտրակայանը: Արեւային կայանն իր հզորությամբ առաջինն է Հայաստանում:Արեւային կայանների կառուցման համար տրվել է 11 լիցենզիա 10 մեգավատտ գումարային հզորությամբ:Այն իրականություն կդառնա առաջիկա երկու տարիների ընթացքում:Կայանի կառուցման համար ծախսվել է մոտ 250 միլիոն դրամ:Այն տարեկան կարող է արտադրել ավելի քան 700 հազար Կվտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում ստանալու համար անհրաժեշտ կլիներ օգտագործել ավելի քան 200 տոննա վառելիք կամ 200 հազար խորանարդ մետր գազային վառելիք, շրջակա միջավայր արտանետել ազոտի օքսիդներ եւ այլ վտանգավոր նյութեր:

Կայանում տեղադրվել է գերմանական «Ռեկոմ» ընկերության պանելներ եւ ABB ընկերության ինվենտորներ եւ մոնիթորինգի համակարգեր: «ԱրԷկ» արեւային էլեկտրակայանը կառուցվել է Տաշիր ընկերությունների խմբին պատկանող «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ընկերության կողմից: Տարածքի լուսավորության համար նախատեսված են 6մ բարձրությամբ 12 լուսարձակներ: Կայանի տարածքը ցանկապատված է 2մ բարձրությամբ մետաղացանցով:

Հարկ է նշել, որ Հայաստանում առաջին էլեկտրակայանը կառուցվել է 1903 թվականին 10 Կվտ հզորությամբ, Դիլիջան քաղաքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ