RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



Տեղադրվել է` 2017-10-06 00:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 7532, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎԵՏԻՔ ՉԹՉՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հայաստանի Նկարիչների միությունում սեպտեմբերի 11-ին բացվեց Ավետիք Չթչյանի ստեղծագործությունների երկար սպասված ցուցահանդեսը: Օրը կրկնակի տոն էր, քանի որ ընտանիքի անդամները վերջապես կարողացել էին տպագրել Ավետիք Չթչյանի պատկերագիրքը, որտեղ ընդգրկված էին նկարչի 30-ամյա գործունեությունից որոշակի ստեղծագործություններ:

Գիրքը տպագրվել է սփյուռքահայ բարերար Րաֆֆի Քյուրքչյանի կողմից: Գրքի հրատարակման համար իր ներդրումն է ունեցել նաեւ Ավետիք Չթչյանի մտերիմ ընկեր Հակոբ Գույումճյանը: Ցուցահանդեսի պատրաստաման աշխատանքներին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաեւ «Արամե» պատկերասրահի անձնակազմը:

Այսօրինակ մտերիմների շրջանակին եւ նրանց նվիրվածության համար, Ավետիք Չթչյանի ընտանիքի անդամները հայտնում են իրենց խորին շնորհակալությունը երախտագիտության ու գնահատանքի ջերմ զգացմունքով:

Նկարչի ծննդյան 55-ամյակի եւ մահվան 5-րդ տարելիցի առթիվ կազմակերպված հետահայաց այս ցուցադրությունը Ա. Չթչյան արվեստագետի եւ անհատի յուրօրինակ դիմանկարն է, որը ներկայացվեց արվեստասեր հանրությանը, նրանցՙ ովքեր ճանաչում էին իրեն, եւ նրանցՙ ովքեր առաջին անգամ էին խորամուխ լինում նրա երանգապնակի բազմահարուստ լուսավոր շերտերին եւ նրա խորհրդանշանների մեջ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ