RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



Տեղադրվել է` 2017-10-06 00:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 7251, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐԻՑ ԵՎՍ ՄԵԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ

Արդեն երեք տարի, Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդյունավետ գործընկերություն են ծավալումՙ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում: Կողմերն իրականացրել են արտաքին լուսավորության համակարգի կառուցման երկու ծրագիր, որի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց եւ համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները:

Դեռեւս 2016թ.-ի աշնանը Բերդավանում տեղակայվել էր 175 LED լուսարձակՙ լուսավորելով 5425մ երկարությամբ տարածք: Ընթացիկ տարում, ծրագրի երկրորդ փուլով, էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է եւս 27-ով, ինչի արդյունքում լուսավորվել է հիմնական փողոցներից մնացած 900մ-ը: Երկու ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ տեղակայվել է 202 LED լուսարձակ, լուսավորվել 6325մ տարածություն:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը եւ համայնքի բնակիչները:

«Երկրի սահմաններն ամուր պահող գյուղացին թիկունք է մեզ համար: Կարեւոր է, որ նա ունենա փոխադարձության զգացողությունը: Իր խնդիրների մեջ մեկուսանալը կթուլացնի հողի մշակին: Իսկ երբ իրականացվեն կարեւոր, երկարաժամկետ արդյունք ենթադրող ծրագրեր, մեր հայրենակիցները կզգան, որ իրենք մենակ չեն, եւ որ մենք էլ թիկունք ենք իրենց համար: Եթե ցանկանում ենք կառուցել հզոր երկիր, պարտավոր ենք հիշել ամենակարեւորի մասին. անհրաժեշտ է լինել միասնական: Դա բոլորովին բարդ չէ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն է տալիս թեթեւացնելու համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնելու համայնքային կյանքը, լուծելու օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու ու երթեւեկելու խնդիրները, ինչն առավել կարեւոր է սահմանամերձ գյուղերում: LED լուսարձակերի բնապահպանական բաղադրիչն էլ ապահովում է կայուն եւ մաքուր շրջակա միջավայր:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայելՙ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Բերդավանի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչեւ 02:00, իսկ ձմռանըՙ 18:00-ից մինչեւ 01:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաեւ ամբողջ գիշեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ