ԳԼԵՆԴԵՅԼ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸՙ ՇԱՆԹ ՍԱՀԱԿՅԱՆ Հ.Ծ. Անցյալ տարվա ապրիլից «Գլենդեյլ միացյալ դպրոցի» կրթության գծով շրջանային վարչության անդամ Շանթ Սահակյանը ընտրվել է Գլենդեյլ քաղաքի արվեստների եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ: Քաղաքային խորհրդի որոշմամբ նա այդ հանձնաժողովի անդամ էր 2015-ից սկսած: Հանձնաժողովը բաղկացած է հինգ հոգուց եւ նպատակ է հետապնդում արվեստների եւ ընդհանրապես մշակույթի զարգացման միջոցով հարստացնել Գլենդեյլի ինքնուրույնությունը, բարձրացնել կյանքի որակը այնտեղ եւ բարելավել տնտեսությունը: Սահակյանը երիտասարդ է, բայց արդեն լավ ճանաչված հասարակական գործիչ է համայնքում: Նրա նախաձեռնությամբ արվեստագետների վարձակալման արդարացի եւ հավասար փոխհատուցման դրույքաչափեր են սահմանվել: Ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի շարունակական ուսման կուրսերը: Ամուսնացած է եւ ունի մեկ որդի: Շնորհակալություն հայտնելով վստահության համար նա նշել է, որ ամեն ջանք կգործադրի արդարացնելու համար իր վրա դրված հույսերը: |