RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018



Տեղադրվել է` 2018-02-01 23:38:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 3010, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԹՈՒՐՔԱՑՄԱՆԸ»

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Eurasia Daily Monitor» պարբերականում ճանաչված միջազգայնագետ Պոլ Գոբլը գրում է, որ Ռուսաստանը դարձյալ իր ուշադրությունը բեւեռել է Ադրբեջանի վրա, մտահոգվելով այդ երկրի ներսում համայնքների թուրքացման գործընթացով, ինչը ըստ Կրեմլի խորհրդականներից մեկի կարծիքի, սպառնալիք կարող է լինել ինչպես տարածաշրջանի կայունությանը, այնպես էլ Ռուսաստանի եւ Իրանի շահերին: Մտահոգությունների պատճառը մի կողմից Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծի կառուցումն է, որը շրջանցելով Ռուսաստանինՙ չինական եւ կենտրոնական ասիական ապրանքները հասցնելու է Եվրոպա, եւ մյուս կողմից Մոսկվայի նշանակած դեսպանի մերժումը Ադրբեջանի կողմից, պատճառաբանելով որ հայամետ է: Որոշ մեկնաբանների կարծիքով Բաքու-Մոսկվա տարակարծությունների հետեւում Թուրքիան եւ Մ. Նահանգներն են, որոնք իրենց շահերն ունեն հակառուսական դիրքորոշում ընդունելու համար:

Այժմ որոշ նշաններ հուշում են այն մասին, որ Ռուսաստանը ծրագրում է հակադարձել վերոնշյալ պատճառները եւ իր գործողություններում ներգրավել նաեւ Թեհրանին: Ավելին, նա մտադիր է պայքարել Ադրբեջանի «թուրքացման» գործընթացի դեմ: Սրա լավագույն ապացույցը կարելի է գտնել «Real Tribune» պորտալին տված Իսմայիլ Շաբանովի հարցազրույցում: Շաբանովը թալիշ է, որ ծառայում է Ռուսաստանի նախագահական խորհրդի միջազգային հարաբերությունների բաժնում:

Հարցազրույցում նա կտրուկ շեշտել է, որ Ադրբեջանի «թուրքացումը», ընդհանրապես սերտ կապերը Թուրքիայի հետ եւ գործադրած ջանքերը Կովկասում Անկարայի դերի բարձրացման առումով «խիստ վտանգավոր զարգացումներ են Ռուսաստանի եւ Իրանի համար» եւ այդ պատճառով այդ երկու պետությունները պետք է համագործակցեն, որպեսզի դրա առաջքը առնեն նախքան որ այն ավելի պայթյունավտանգ դառնա: Ըստ Շաբանովի, Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է «օրինականացնել Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում, որպեսզի նա իրավունք ունենա մասնակցելու կովկասյան հարցերի քննարկումներին»:

Ադրբեջանի պետական գաղափարախոսությունը հիմնված է ամոթալի «շովինիզմի» վրա, որն ամեն ձախողանքների համար հայերին է մեղադրում եւ խստորեն ճնշում փոքրամասնություններին: Ադրբեջանը ժողովրդավարական պետություն չէ եւ անհանդուրժող էՙ հակառակ իր պնդումներին միջազգային ատյաններում: Բայց վտանգները շատ ավելի մեծ են, քան այդ բոլորը: «Եթե Ադրբեջանը դառնա զենքի կուտակման կենտրոն պանթյուրքական եւ արմատական իսլամի տարրերի համար, ապա ամբողջ Կովկասն է տուժելու», ասել է Շաբանովը, ավելացնելով, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Իրանը նման բան չեն թույլատրի: Նրանց պարտքն է զգուշացնել Թուրքիային, որ չափը չանցնի:

Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն պատասխանել Շաբանովի մեկնաբանություններին, բայց հավանաբար հասկանում են, որ Մոսկվան մտադիր է առավել լրջորեն հետեւել եւ խառնվել Ադրբեջանի ներքին գործերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ