RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018



ԸՆԹԱՑՔ

Տեղադրվել է` 2018-04-29 00:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 4439, Տպվել է` 397, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՈՉ ԽԱՂԱՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Անցնող շաբաթ ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքն էր անվերապահորեն հագեցած, այլեւ Եվրոպայում ապրող հայերի համար շաբաթը դարձավ հայության ոգեւորության, պոռթկումի, նոր զարթոնքի, հայության միասնության շաբաթ: Եվրոպական տարբեր երկրներում, Հայաստանի դեսպանատան մոտ, մեր հայրենակիցները բողոքի ձայն բարձրացրին, սատարելու Հայաստանում ընթացող «Քայլ արաՙ մերժիր Սերժին» ակցիային: Բելգիայի հայերն իհարկե անմասն չմնացին եւ Բրյուսելի Եվրոմիության հարակից տարածքում, ուր տեղակայված են տարբեր երկրների դեսպանատներ, մեր հայրենակիցներն անցկացրեցին խաղաղ երթ, ինչը սակայն ուղեկցվեց բելգիական ոստիկանների բիրտ միջամտությամբ:

Ամեն տարի Բելգիայի հայերն ապրիլի 24-ին Բրյուսելումՙ Թուրքիայի դեսպանատան առջեւ բողոքի ցույցեր են անցկացնում: Այս տարի, սակայն, Բելգիան արգելել էր ապրիլի 24-ի ավանդական դարձած ցույցը, բայց փոխարենը թույլատրել այն կազմակերպել ապրիլի 21-ին: Մոտ վեց տասնյակից ավել հայեր ապրիլի 21-ին դարձյալ շրջափակել էին Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան տարածքը եւ հերթական բողոքն արտահայտեցին թուրքական իշխանությունների հասցեին: Եվ քանի որ հանգամանքների հեգնանքով Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանատները Բրյուսելում եւս հարեւաններ են, բելգիահայերը թուրքական դեսպանատանն ուղղված բողոքի ակցիայից հետո, միաժամանակ, երթը շարունակեցին հայկական դեսպանատան ուղղությամբՙ ի սատարումն Հայաստանում ընթացող երիտասարդական շարժմանը: Ամբողջ երթի ընթացքում ոստիկանությունն իր պարտքն էր կատարում, տարածքը հսկում էր, որպեսզի ցույցը խաղաղ ընթանա: Սակայն, հայկական դեսպանատան առջեւ «Մերժիր Սերժին» վանկարկումներից հետո, ոստիկանները հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա, եւ ուժային մեթոդներով, իրարանցում, հրմշտոց ստեղծելովՙ փորձում էին ճնշել երթը:

Բրյուսելն աշխարհի կոսմոպոլիտ մայրաքաքներից է եւ գրեթե ամեն շաբաթ այստեղ իրենց բողոքի խոսքը միջազգային ատյաններին են հասու դարձնում յուրաքանչյուրը: Ոստիկանների ուժային գործողություններ խաղաղ ցուցարարների վրա երբեւէ չի կիրառել, քանի որ որեւէ ցույց նախապես արտոնվում է:

Ըստ շրջանառվող լուրերի, ոստիկաններին խուճապի մեջ են գցել մեր հայրենակիցներից հատկապես այն անձինք, ովքեր արտոնություն են ստացել ցույց անցկացնելու միայն թուրքական դեսպանության մոտ , իսկ հայկական դեսպանատան առջեւ ցույցը համարել են ոչ արտոնված եւ այդ մասին անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը: Բարեբախտաբար մեր երիտասարդների զգոնության արդյունքում ոստիկաններն անմիջապես սթափվեցին եւ կանխվեց բախումնային իրավիճակը:

Հաջորդող երկուշաբթի ապրիլի 23-ին, հայ ցուցարարներին հաջողվել է մտել ՀՀ դեսպանատուն եւ խաղաղորեն փորձել իրենց աջակցությունը հայտնել Հայաստանի ցուցարարներին եւ պահանջել դադարեցնել աշխատանքները ,միանալ իրենց բողոքին, սակայն, րոպեներ անց, անսպասելիորեն ոստիկանները ներխուժել եւ հարձակվել, մահակներով հարվածելով, բերման են ենթարկել հայ ցուցարարներին: Թեպետ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը կատարվածը հերքում է, պնդելով թե իրենք չեն դիմել տեղական ուժային կառույցների օգնությանը, հավաստելով, որ տարածքը ոստիկանության հսկողության ներքո է, եւ որ ոստիկաններն այնտեղ են հայտնվել առաջացած աղմուկից :

Հարկ է նշել, որ հաճախ եմ անցնում այդ փողոցուվ եւ հազվադեպ եմ նկատել ոստիկանների, առավել եւս Բելգիայում առանց որեւէ պարզաբանման ոստիկանները երբեք, միանգամից չեն հարձակվում քաղաքացիների վրա :

Հայաստանի դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք եւ ոչ մի ուժային կառույց առանց որեւէ թույլտվության իրավունք չունի ներխուժել շենքից ներս : Հավաստի աղբյուրներից տեղեկացանք նաեւ, որ մեր ցուցարարները երբ շենքի ներսում են եղել, դեսպանատան դուռն այդ պահին բաց չի եղել, հետեւաբար ոստիկանները չէին կարող աղմուկի հետեւանքով հանկարծ այնտեղ հայտնվել: Տարիներ ի վեր ժողովրդավարական երկրում ապրող մեր երիտասարդները հոգեբանական եւ ֆիզիկական ճնշման ենթարկվեցին ոչ այնքան օտարի, այլ դարձյալ ներքին հրահրումով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ