ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու Որեւէ երկրի տնտեսության զարգացման համար կարեւոր նշանակություն ունի էներգետիկայի զարգացման մակարդակը:Այս տեսակետից կարեւոր է միջազգային փորձի մանրակրկիտ ուսումնասիրությունը: ՀՀ-ը սահմանակից է չորս պետությունների, որոնցից երկուսի հետ դիվանագիտական հարաբերություն չկանՙ հասկանալի պատճառներով: Այդուհանդերձ, մեզ համար կարեւորվում է հատկապես Թուրքիայի էներգետիկ տնտեսության արդի վիճակը եւ զարգացման միտումները:Այն ունի ռազմավարական առաջնահերթ նշանակություն մեզ համար: Ստորեւ հակիրճ ներկայացնում եմ Թուրքիայի էներգետիկ տնտեսության արդի վիճակը եւ զարգացման միտումները, հաշվի առնելով աշխարհի հեղինակավոր գիտական պարբերականները: Թուքիայում ամբողջ էլեկտրաէներգիայի 48 տոկոսը արտադրվում է բնական գազի այրման հետեւանքով: Բնական գազի 55 տոկոսը ստացվում է Ռուսաստանից, 19-ը` Իրանից, 13-ը` Ադրբեջանից, 9-ը` Ալժիրից, 4-ը` Նիգերիայից: Հետեւաբար Թուրքիայի էներգետիկ տնտեսության այսօրվա վիճակը պայմանավորված է նաեւ Ռուսաստանի Դաշնության մատակարարումով: Որպեսզի նվազեցնի կախվածությունը ներմուծվող բնական գազից, Թուրքիան ձգտում է լայն ձեւով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրները: Ներկայումս օգտագործվում է այդ պոտենցիայի մինչեւ 30 տոկոսը: 2015 թվականի վերջում երկրաջերմային ՋԷԿ-երի հզորությունը կազմել է 600 ՄՎտ: Երկրաջերմային էներգիայի պաշարներով Թուրքիան համարվում է աշխարհում վեցերրորդ երկիրը:Այժմ կառուցվում է բնական գազով աշխատող ՋԷԿ-եր 1600 ՄՎտ գումարային հզորությամբ: Էներգիայի օգտագործման պահանջից ելնելով մինչեւ 2023 թվականը այն տարեկան կաճի 4 տոկոսով: Էլեկտրակայանների հզորությունները կաճեն 70-ից մինչեւ 100 Գիգավատտ: 2023 թվականին նախատեսվում է նաեւ երեք ԱԷԿ-ների շահագործում 15 Գիգավատտ գումարային հզորությամբ: Այսինքն, զարգացնում են միջուկային էներգետիկան: Մեր հարեւան երկրների էներգետիկ տնտեսության ուսումնասիրությունը հնարավորություն կտա ճշգրիտ գնահատել իրավիճակը եւ զարգացման ճիշտ ուղի ընտրել: |