RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019



Տեղադրվել է` 2019-09-19 23:33:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1371, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ Կ. ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՙ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Հ. Չ.

Այդ մասին սեպտեմբերի 18-ին տեղեկացրել է Կ.Պոլսո «Հայ թերթ» կայքէջը: Ըստ տեղեկության, այցելության մասին կայքէջին, նախքան Էրդողանի հետ հանդիպելու համար Անկարա մեկնելը, իրազեկել Հայկական հիմնադրամների միության նախագահ, Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձութեան ատենապետ Պետրոս Շիրինօղլուն : Նա ասել է, որ այցելության ընթացքում քննարկվել են պատրիարքական ընտրությունների կանոնադրությանն առնչվող հարցեր: Շիրինօղլուին հավելել է պատրիարքի տեղապահ Սահակ եպսկ. Մաշալեանը : Նա, ի պատասխան «Հայ թերթի» հարցին, հաստատել է այցելության լուրը եւ առանց անուն տալու նշել, որ այցելուն, որին ուղեկցել է օգնականը, Թուրքիայի ներքին գործոց նախարարության բարձրաստիճան պաշտոնատարն էր, երկրի բոլոր քաղաքների կուսակալների վերադասը: Սահակ սրբազանի խոսքերով նրա այցելությունը պաշոնական բնույթ չեր կրում, պարզապես իրականացվում էր Նախաձեռնող մարմնի հետ շփումներ անցկացնելու ծիրի մեջ: Ապա սրբազանը շարունակել է. «Հարգարժան պաշտոնատարները եկած էին որոշ նյութեր քննարկելու համար եւ հարցերն արծարծվեցին շատ դրական մթնոլորտում: Պատրիարքական ընտրության կանոնադրությունը ներքին գործոց նախարարութեան կողմից պատրաստվում է Նախաձեռնարկ մարմնի հետ համակարգված ձեւով: Անշուշտ, կանոնադրությանը վերջնական ձեւ պիտի տա նախարարությունը, սակայն ողջունելի է, որ մեր համայնքի տրամադրությունները շոշափելու պատրաստակամություն է դրսեւորվում այնտեղ»:

«Հայ թերթը» Սահակ Եպսկ. Մաշալյանին միաժամանակ հարցրել է, թե է ներքին գործոց նախարարության պաշտօնատարների հետ քննարկվե՞լ է արդյոք պատրիարքության արտասահմանի թեկնածուների պարագան: Սրբազանը հարցի առնչությամբ ասել է, որ արծածվել է նաեւ այդ հարցը, շարունակելով. «Մենք փափաք հայտնեցինք, որ պատրիարքական ընտրության կանոնադրության բովանդակությունը լինի նախորդների նման: Այլապէս, արտասահմանի թեկնածուների պարագային գործի դրված սահմանափակումները կարող են անհանգստություններ առաջացնել»: Ըստ Սահակ սրբազանի, կանոնադրությունը պատրաստովում է 1863 թվին ընդունված Ազգային Սահմանադրությանը չհակասելու նկատառումով, քանի դեռ նոր կանոնադրությունը ընդունված չէ, ապա հինը, տվյալ դեպքում Ազգային Սահմանադրութիւնը, համարվում է ուժի մէջ եւ այդ մասին պատրիարքարանը իրզեկել նախարարության պաշտոնատարներին: Ակնկալվում է, որ պատրիարքական ընտրության կանոնադրությունը մոտ օրերս վերջնական տեսքի կբերվի եւ կուղարկվի պատրիարքարան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ