RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019



Տեղադրվել է` 2019-12-05 23:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2979, Տպվել է` 236, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՅՍՕՐ ԿՔՎԵԱՐԿՎԻ

Եկող տարվա բյուջեի նախագիծը կանոնակարգային ընդհատումից հետո լրամշակված վերադարձել է խորհրդարան: Բայց էական փոփոխություններ չեն եղել:Պատգամավորներն 160 առաջարկ էին արել, որոնց գերակշիռ մասը չի ընդունվել, քանի որ դրանց ընդունումը 368 մլրդ դրամով ծախսերի ավելացման կտաներ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որն այս կառավարության կազմում բավական հումորով մարդ է դարձել եւ ընդդիմադիր պատգամավորների հարցերին պատասխանելիս նուրբ հումորով զվարճանում է, նշեց, որ բյուջեն կազմելիս, հետեւաբար նաեւ` պատգամավորների առաջարկները դիտարկելիս համակարգված, ռազմավարական պլանավորման մոտեցում է կիրառվել, եւ այն առաջարկները, որոնք այդ մոտեցումից դուրս են, այս պահին նպատակահարմար չէ բավարարելը: Հետագայում կարելի է այդ առաջարկներին ադրադառնալ, երբ հնարավորություններն ավելանան:

Թվերը մի փոքր փոխվել են` ընդհանուր եկամտային մասը 1 տրլն 695 մլրդ դրամ է նախատեսում, հարկային եկամուտները կանխատեսված են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ են քվեարկելու նախագծին, քանի որ նախ` բյուջեն իրենց երազածը չէ, հետո իրենց առաջարկները չեն ընդունվել: Քվեարկությունն ամենայն հավանականությամբ տեղի կունենա ուրբաթ օրը, իշխող խմբակցությունը հազիվ թե քվեարկելու հարցում խնդիր ունենա: Այնպես որ «Իմ քայլից» Բաբկեն Թունյանի բնորոշմամբ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ժպտալով կարող է դեմ քվեարկել «կյանքը բարելավող բյուջեին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ