ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Նոյեմբերի 26-ին Երեւանում տեղի ունեցավ գիտաժողով «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը: Լույս է տեսել նաեւ գիտաժողովի զեկուցումների ժողովածուն` 464 էջ ծավալով: Ժողովածուում տեղ են գտել հետաքրքրական եւ բովանդակալից հոդվածներ` «Մտորումներ ՀՀ հարկային օրենքների շուրջ», «Ազատ տնտեսական գոտիները Հայաստանում եւ աշխարհում», «Բարձր տեխնոլոգիաների նորարարական զարգացման առանձնահատկությունները ՀՀ-ում», «Միգրացիայի ազդեցությունը ՀՀ աշխատաշուկայի վրա», «Գիտակրթական համակարգը որպես ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործոն» եւ այլն: Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին գիտաժողովի ընթացքում բարձրացված տնտեսագիտական հարցերը: Մեկ այլ հոդվածում (էջ 364), հեղինակը (Հ.Մարկոսյան) նշում է հետեւյալը: «Տնտեսագիտական տեսանկյունից նոր միջուկային կայանի կառուցումը ոչ միայն նպատակահարմար չէ, այլեւ չավարտվելու չափազանց մեծ ռիսկ է պարունակում: Այն չի կարող եւ չպետք է իրականացվի վարկային կամ սեփական միջոցներով: Նոր միջուկային էներգաբլոկի շինարարությունը տնտեսապես նպատակահարմար է իրականացնել բացառապես օտարերկրյա կապիտալով, BOO մոդելի շրջանակներում»: Գիտաժողովն անցավ գործնական մթնոլորտում: Եղան բազմաթիվ գործնական առաջարկություններ, որոնց կիրառման դեպքում հնարավոր է զարգացնել մեր տնտեսության տարբեր ճյուղեր: |