RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019



Տեղադրվել է` 2019-12-05 23:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1894, Տպվել է` 224, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԲԸՄ-Ի ՍԱԹԱՄՅԱՆ ԹԱՏՐՈՆԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է

Հ.Ծ.

ՀԲԸՄ-ի Սաթամյան թատերախմբի հիմնադրման 40-ամյակը նոյեմբերի 9-ին հանդիսավոր պայմաններում նշվել է Կանոգա պարկի (Կալիֆոռնիա) Մանուկյան-Տեմիրճյան վարժարանի Նազարյան դահլիճում, որի ձեւավորման աշխատանքները կատարել էր Մանուկ Սաթամյանը :

Վարդան Նազիրյանի հովանավորությամբ անցկացված եւ 500-ից ավելի հանդիսատեսների ներկայությամբ երեկոն անմոռանալի պահեր է պարգեւել:

Թատերական հանձնախմբի նախագահ, բեմադրիչ եւ դերասան Գրիգոր Սաթամյանը ներկաներին ծանոթացրել է թատերական խմբի ստեղծման պատմության, գործունեության եւ առաքելության հետ, նշելով, որ մինչ օրս թատերախումբը 55 պիես է բեմադրել, 3 օպերետա, 5 ստենդ-ափ կատակերգություններ եւ տվել 3 համերգ:

Երաժշտա-գեղարվեստական մասում հանդես են եկել երգիչներ Սալբի Մայիլյանը , Ռուբեն Թելունցը եւ նրա երաժշտական դպրոցի ուսանողները: Երեք դերասաններ եւ մեկ բեմական ձեւավորող պարգեւատրվել են ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների, իսկ 6 դերասան-դերասանուհիներ էլՙ երկարամյա դերասանական կարիերայի համար:

Գնահատանքի վկայականներով մեծարվել են բարերարներ Վարդան Նազիրյանն ու Նազարեթ Քեվոնյանը, ձեռամբ համապատասխանաբար Սինան Սինանյանի եւ Երվանդ Տեմիրճյանի:

Իսկ երեկոյի ամենահիշարժան երեւույթը եղել է Գրիգոր Սաթամյանի ելույթը, որ կես ժամ անընդմեջ ծիծաղի պահեր է պարգեւել հանդիսատեսին, որի ուրախ տրամադրությունը կրկնապատկվել է, երբ հանպատրաստից բեմ է բարձրացել Գրիգորի դասընկերըՙ Տիգրան Էքիզյանը : Վերջինս կատակերգական երկխոսության է բռնվել տաղանդավոր կատակերգուի հետ եւ վերջում Սաթամյանին է նվիրել նրա ծիծաղկոտ դեմքի չուգունից պատրաստված քանդակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ