RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020



Տեղադրվել է` 2020-11-05 23:56:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1794, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԳԱՐՈՒՆՆԵՐ ԴԵՌ ՇԱՏ ԿԲԱՑՎԵՆ

ԼԱՈՒՐԱ ՕՍԻՊՅԱՆ

Արցախը վիրավոր է, բայց եւ կանգուն, իսկ Արցախից եկած արցախցու ոգինՙ անկոտրում:

Արդեն մեկ ամսից ավել է, ինչ շարունակվում են ադրբեջանաթուրքական եւ վարձկանական անմարդկային ռազմական գործողություններն Արցախում:

Թիրախի տակ հայտնվեցին նաեւ խաղաղ բնակավայրերը եւ անմեղ, անզեն բնակչությունը: Այդ ընթացքում արցախցիների մեծ մասը տեղափոխվեցին Հայաստան, ինչպես Հայաստանն իր որդիներին ուղարկեց հայրենիք պաշտպանելու, այնպես էլ հյուրընկալ թեւերը բացեց Արցախից եկած բնակչության համար:

Ինչպես Հայաստանի շատ վայրերում, Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում ժամանակավոր բնակություն է հաստատել Արցախից եկած երեք ընտանիք:

Նելլին, որ չորս երեխաների հետ է Արցախից եկել ասում է.

-Ամեն օր այն հույսով եմ արթնանում, որ պետք է լուր հայտնեն, ու բոլորս գնանք մեր տները, մեր հողում ապրենք:

Նելլիի խոսքով իրենց գործերը կիսատ են մնացել. ճիշտ է, բերքը այս տարի այնքան էլ լավ չի եղել, բայց քրտինք են թափել աչքիս:

Նելլիի ընկերուհինՙ Ինգան պատմեց, որ ամուսնու հետ խոսելիս ասել է.

- Հայաստան եկողի հետ երեխեքի վերմակներն ու ծածկոցները կուղարկես: Բայց ամուսինն ասել է.

- Ոչ մի բան էլ չեմ ուղարկելու, մեր տան իրերը իրենց տեղից չեմ շարժի, դու էլ հո չե՞ս տեղափոխվում... Էսա հետ եք գալու:

Ինգան ժպտաց, ժպիտի վրա գլորվեցին արցունքները աչքերից:

- Ասել էի, էլ չեմ լացելու, բայց դե փաստորեն Էլի ա արցունք մնացել:

Եվ ողջ հայ ազգը այս օրերին մեծ ցավ ունի ծանրացած իր սրտին, եւ այդ ամենի հետ հանդերձ թախիծը թաքցնում է ժպիտի հետեւում, որովհետեւ սպասում է հույսով եւ հավատով:

Ու երբ թշնամին ռմբակոծում է ծննդատունը, այստեղՙ Հայաստանում արցախցի առողջ բալիկներ են ծնվում:

Մեր վանքերն է քանդում, մենք նոր ընտանիքներ ենք կազմումՙ վիրակապ դնելով քանդված վանքին:

Անտառներ է ոչնչացնում, մենքՙ բերք ու բարիք ենք ստեղծում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ