RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2020-11-05 23:56:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1361, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐԱՊԵՏ ՊԱՊԱՀԵՔՅԱՆ

Հոկտեմբերի 31-ին, 94 տարեկան հասակում, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իր մահկանացուն է կնքել հայտնի ձեռնարկատեր, ազգային-կուսակցական գործիչ ու բարերար Կարապետ Պապահեքյանը: Ռամկավար Ազատական կուսակցությանը անդամագրվել է դեռեւս 1950 թ.ին, հետագայում մաս է կազմել կուսակցության շրջանային վարչությանը, տարբեր տարիների գլխավորել է այն, իսկ ավելի ուշ եղել է Կենտրոնական վարչության անդամ: Տարիներ շարունակ մաս է կազմել Թեքեյան մշակութային միությանը, որի Հիմնադիրների մարմնի անդամ է եղել վերջին 35 տարիներին, միաժամանակ ծառայել Հայկական բարեգործական ընդհանուր միությանըՙ նրա տարբեր մարմիններում:

Կարապետ Պապահեքյանը մեծ վաստակ ունի Բեյրութի Վահան Թեքեյան վարժարանի զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործումՙ բարերարական դրսեւորումներով: Դեռեւս սովետական տարիներին հայրենի գյուղատնտեսության զարգացման համար նախաձեռնել է խնձորի «Գոլդեն», «Ստարքին» եւ «Դաբըլ Ռեդ» տեսակի 10000 տնկիների առաքումը Հայաստան: (Այդ սորտերը մեր ժողովրդին ծանոթ են «Դեմիրչյան» անվամբ): Նա անձամբ Հայաստան է բերել նաեւ «Քոլշդին Նորքիզ» հոլանդական ցուլերի սերմնաբջիջ, փոխադրել է տվել 210 գլուխ հորթՙ համապատասխան լաբորատորիայով: Հայաստանում նրա վերջին նվիրատվությունը եղել է ՌԱԿ Սիսիանի «Արմենակ Եկարյան» հրաձգարանին վարժական հրացանների հատկացումը:

Որպես ձեռնարկատեր Կարո Պապահեքյանը հայտնի էր ամբողջ Լիբանանում. նրա ձեռնարկությունը մասնագիտացել էր որսորդական հրացանների ներկրման եւ սպասարկման ոլորտում:

Կ. Պապահեքյանի բարի հիշատակը միշտ կմնա բոլորիս մտքում: Խորազգաց ցավակցություններ տիկնոջըՙ տիկին Հասմիկ Ուզունյանին, Ջենի եւ Սոսի դուստրերին եւ որդունՙ Սեպուհին, ՌԱԿ եւ ԹՄՄ Լիբանանի շրջանակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ