RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020



Տեղադրվել է` 2020-11-05 23:56:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1937, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ

Պատերազմական այս ծանր օրերին մեր քաջ զինվորները աչքի են ընկնում բազում սխրանքներով, որոնք հավերժ հիշվելու են բոլորիս կողմից: Ընդամենը 18-ից 20 տարեկան մեր զինծառայողները աչքի են ընկնում մարտական այնպիսի գործողություններով, որոնց առաջին հայացքից դժվար է հավատալ: Այդպիսի մի սխրանք է գործել նաեւ ժամկետային զինծառայող 19-ամյա Գեւորգ Մուսախանյանը :

Հոկտեմբերի 28-ին թշնամին սկսում է հրետակոծել այն մարտական դիրքը, որտեղ զինակից ընկերների հետ առաջնագծի իր մասն էր պահում կրտսեր սերժանտ Գեւորգ Մուսախանյանը: Երբ ադրբեջանական ուժերը սկսում են հրետանի կիրառել մարտական դիրքի ուղղությամբ , դիրքի անձնակազմը շտապում է դեպի թաքստոց, հրետանու հարվածներից պաշտպանվելու համար, սակայն թշնամու վերջին արկը ընկնում է թաքստոցի վրա , ինչի հետեւանքով անձնակազմի մի մասը վիրավորվում է, իսկ երկու հոգի զոհվում:

Կրտսեր սերժանտ Մուսախանյանը, որին բարեբախտաբար ոչինչ չի պատահում, չկորցնելով իր զգոնությունը, վիրավոր անձնակազմին դուրս է բերում փլուզված թաքստոցից ապահով վայր եւ մյուս զինծառայակցի` Մարտին Դաթոյանի հետ շտապում է դեպի խրամաբջիջՙ դիտարկում կատարելու:

Դիտարկման ժամանակ նկատելով թշնամական ուժերի ձեռնարկած գրոհը դեպի իրենց դիրքեր, նրանք երկուսով մարտ են վարում վերջիններիս հետ, կասեցնելով նրանց առաջխաղացումը: Զինծառայողներ Գեւորգ Մուսախանյանի եւ Մարտին Դաթոյանի հմուտ ու արհեստավարժ գործողությունների շնորհիվ հաջողվում է անառիկ պահել դիրքը, մինչ նոր հերթափոխի օգնության հասնելը:

Զիվորի ընտանիքի անդամները սակայն մինչեւ օրս չեն իմացել իրենց որդու հերսական քայլի մասին:

Գեւորգ Մուսախանյանի հերոսական արարքը, մեկն է այն բազում սխրանքներից, որոնց թիվն օր-օրի ավելանում է:

Նմանօրինակ քայլերով, հայ զինվորն ամեն օր եւ ամեն ժամ ցույց է տալիս իր բազկի զորությունը եւ անկոտրում ոգին, ապացուցելով որ`հաղթելու ենք:

Այսպիսինն են մերօրյա հերոսները, ովքեր անգամ 2 հոգով պատրաստ են մտնել մարտի , քանակապես գերազանցող թշնմաու դեմ , չթողնելով իրենց վստահված մարտական հենակետը:

Փառք եւ պատիվ մեր հերոս զինվորներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ