ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՌԵՑՆԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԵՄ-ԻՆ Հ. ՉԱՔՐՅԱՆ Միաժամանակ Թուրքիայից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Մայիսի 19-ին Եվրոխորհրդարանը ընդունել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը: Ինչպես նշել էր ,Ազգ»-ը լրահոսում, Թուրքիայի արտգործնախարարությունը, համարելով զեկույցը սկանդալային, դա մերժել եւ հայտարարել էր, որ Անկարան «իր ռազմավարական նպատակն է համարում ԵՄ-ին անդամակցությունը, որը ձեռնտու կլինի ամբողջ Եվրոպային եւ Թուրքիան վճռականորեն շարունակելու է իր ջանքերն այդ ուղղությամբ»: Euronews-ի վկայությամբ, զեկուցման մեջ Եվրոխորհրդարանը Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու կոչ է արել Եվրոպական Միությանը: Զեկուցմանը կողմ է քվեարկել 480 խորհրդարանական, 64-ը դեմ, իսկ 150-ը մնացել է ձեռնպահ: Այս զեկուցումով Եվրոխորհրդարանը խստագունս դատապարտել է Թուրքիային հիմնարար իրավունքների, ժողովրդական սկզբունքների, օրենքի գերակայության ոլորտներում թույլ տված աններելի սախալների համար, միաժամանակ պահանջել, որ նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը: |