ԺԱՄՆ Է ՓՈՔՐ ՄՀԵՐԻ 28.01.2021թ., ԿԱՐԱՊԵՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ, (Ղարս) Արդյոք թուրքը կհրաժարվի՞ իր ծրագրերից եւ Հայաստանին հանգիստ կթողնի՞ երբեւիցե: Չփորձեք հավատալ: Արդյոք մեր ունեցած տարածքը, բնակչությունը եւ աշխարհագրական դիրքը բավարա՞ր է խուսափելու ցեղասպանությունից: Ոչ: Հայաստանը պաշտպանելու համար, մենք մեր տարածքներից մեր ձեռքի տակ պետք է ունենանք Սեւրի պայմանագրով նախատեսված Հայաստանն իր 160000 քկմ տարածքով աշխարհագրական դիրքով, աշխարհի հայերով: Համաձայն եմ, թվում է անիրագործելի, սակայն դա է մեր միակ փրկությունը: Գիտեմ շատերը կասենՙ «ռուսը եկել է», ինչպես 100 տարի առաջ, սակայն փաստը մնում է փաստ, որ ամեն գալուց ո՛չ հաղթում ենք, ո՛չ էլ վերանում, հաղթածն էլ թուրքին ենք թողնում: Փորձենք հիշել այն բոլոր պայմանագրերը, որտեղ կա հայ, ռուս ու թուրք: Ռուսաստանը եւ Թուրքիան իրենց շահերի համար մեզ մաս-մաս են արել: Փաստը մնում է փաստ, որ 100 տարի առաջվա 70.000 քկմ Արեւելյան Հայաստանից մնաց 30.000 քկմ տարածքով Խորհրդային Հայաստան եւ մոռացության տրվեց Սեւրի պայմանագիրը: Մի փաստ էլ կա, որ ոչ ոք չի կարող հաստատել, որ տեսել է իմ ծնվելուց 9 ամիս առաջ հայրս եւ մայրս ինչ են արել, սակայն փաստ է, որ ես կամ, ծնվել եմ, հաստատ արագիլը չի բերել: Այդ տարածքները արագիլը չէ, որ թուրքին է նվիրել: Թուրքն ինչու է հասել Ուկրաինա: Ռուսը հարազատ թղթադրամը չի փոխի օտար մանրադրամի հետ: Նույն Խորհրդային Միության ժամանակ Արցախը եւ Նախիջեւանը երեկոյան քնեցին իրենց տանը, իսկ առավոտյան արթնացան թուրքի տան մեջ: «Խոսքով եղբայր, գործով տուն քանդող»: Մեր օրերում Սումգայիթ, Օղակ օպերացիա. դրանք փաստեր են: 1994թ-ի մեր հաղթանակի արդյունքում կապիտուլացիայի փոխարեն հրադադար կնքվեց: Թուրքիան չի երեւում, սակայն փաստը մնում է փաստ: Ի՞նչ է նշանակում Լավրովյան ծրագիր, ի՞նչ էր դաՙ պատմական արդարության վերականգնում, թե՞ բարեկամության ամրացում: Սա էլ է փաստ: Այս ամենից հետո խաղաղ 20-25 տարիներն ո՞ւմ նվիրեցինք, զինվել էր պետք: Կարծես թուրքի նման հայի տուն մտած լինեիք. սպանել, թալանել, հիսուն-հիսուն խաղեր խաղալ, որ հիմա թուրքի ձեռքը հասավ պարանոցիս եւ կարող էր խեղդել, ռուսը բռնեց թուրքի ձեռքը, եւ այստեղ մի հարց է ծագումՙ եթե ռուսը չլիներ մեր կյանքում եւ ռուսի հույսով արջի ականջում քնած չլինեինք, արդյոք թուրքի ձեռքը այդքան կերկարե՞ր: Սակայն հաջորդ հարցի պատասխանը չգիտեմ. Հայաստան պետությունը երկրագնդի հետ ամեն օր մի պտույտ կկատարեր, թե՞ ոչ առանց ռուսի, թե՞ ավելի հզոր պետություն կունենայինք: Այստեղ մի փաստ էլ կա. ռուսը ռուս է եւ օտար, իսկ մերոնքՙ «գողը, որ տանից եղավ, եզը երթիկից դուրս կգա»: Ուղիղ 100 տարի է անցել, պատմությունը կրկնվում է: Նորից հարց է ծագումՙ հրաժարվե՞լ մազից կախված վիճակից, թե՞ դառնալ բիզնեսի առարկա, որը հավասար է կործանման: Ո՛չ, դա սխալ է, ճիշտն է օգտագործվողից դառնալ օգտագործող: Աշխարհի վրա հայից, թուրքից եւ ռուսից բացի այլ ազգեր էլ կան, առաջին հերթին դուրս գալ այս տեղապտույտից, միաժամանակ փորփրել, գտնել այլ լուծումներ: Հաճախ մտածում եմ, որ այս փոքրիկ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով եւ բնակչությամբ, որ դառնա էլ աշխարհի ամենազինված կետը, միեւնույն է, թուրքն մի օր իրենը կանի: Դավաճաններ Աստված մեզ տվել է ու չի խնայել: Մի բան էլ. եթե հավատանք աշխարհահռչակ պայծառատեսներից մեկինՙ 2023թ. Ադրբեջան պետություն չի լինի, ամենահավանական տարբերակներից առաջինն այն է, որ այնտեղ կլինի Թուրքիա: Չենք բացառում այլ հնարավորություն մեզ համար: Երկու կողմերից իրական Թուրքիայի դեպքում մեր աշխարհագրական դիրքը թույլ չի տա խուսափել ցեղասպանությունից: Մենք ունենք Սեւրի պայմանագիրը, որը օդից է կախված: Հայաստան պետությունը պահել-պահպանելու համար բոլոր բոլորս անձնական շահը ետին պլան մղած պետք է աշխատենք, ամեն մեկն իր բնագավառում: Հետագա սերունդների համար գոնե մեկ սերունդ գիտակցաբար զրկանքների եւ հաղթանակների միջով պետք է անցնի եւ պահի-պահպանի այնՙ միաժամանակ համագործակցել բոլոր այն պետությունների եւ ազգերի հետ, որոնց հանդեպ թուրքն անտարբեր չէ բացասական առումով: Միասին դուրս գալ աշխարհի դեմ (չենք վերանա, մի վախեցեք): Միասնական, հզոր եւ արդար պայքարը իր ծիլ ու ծաղիկը կտա, կջրազրկի եւ կսպանի: Սեւրի պայմանագրով մեզ հասանելիք այդ 160000 քկմ տարածքը, մի քիչ ավել մի քիչ պակաս աշխարհագրական դիրքով մեզ կդարձնի անխոցելի: Եվ հետո մենք մեր 2000 տարվա առաջվա հողերի համար չենք կռվում աշխարհին իշխելու համար: Այստեղ իրենց շահը ունեցող օգնողներ են պետք: Իրականում կցանկանայի դա ռուսը լիներ, այս ճաշը եփողներից մեկը ինքն է, ինչպես նաեւ իր շահերից է բխում: Ռուսը կազատվի թուրքի շանտաժից, մենք էլ կազատվենք ռուսի խաղերից: «Կատվի խաղՙ մկան մահ»: Այդ դեպքում հնարավոր կդառնա հավերժ հարեւանությունը եւ վստահելի բարեկամությունը: Սա իմ ցանկությունն է, որը ոչինչ է ավելի խելամիտ տարբերակների դեպքում: Հայեր, մեր փրկությունը Սեւրի պայմանագրին տեր կանգնելն է, ցեղասպանությունից խուսափելու մրցունակ պետություն ունենալու համար: Այս գործում չկա կուսակցություն, խնամի եւ անձնական շահ, նմանատիպ ազգակործան այլ երեւույթներ, դրանք ներման ենթակա չեն: Հայեր, հիմա՛ է փոքր Մհերի դուրս գալու ժամանակը: Եվ մեր այդ հին ու նոր հայրենիքը հետ բերելու, պահպանելու համար շատ ու շատ ավելին պետք է ծնվեն Մհերներ եւ Անահիտներ, այնպես որ պարապ մնալու ժամանակ չունենք. երկու երեխա ունենալը այս գործում նշանակում է չմասնակցել ազգի եւ պետության փրկությանը: Թուրքը չի փոխվել. հարեւանի տուն հյուր է գնում եւ հետո տան տեր դառնում, իսկ մեզ ընդամենը պետք է, որ մեր հին ու նոր տան բնակիչների զգալի հատվածը հայեր լինեն: Այս հարցը պետք է մշակվի այնպես, որ դառնա ամենօրյա աշխատանք: Պետական թե ոչ պետական գաղտնի խմբի համար ամենօրյա աշխատանքը պետք է դառնա դավաճաններին հայտնաբերելու եւ գնդակահարելու գործը, մինչեւ դրանց քոքը չկտրենք, ոչ մի բանի էլ չենք հասնի: Սա առաջարկ է, որոշողըՙ յուրաքանչյուրը, սովորական մահ եւ արժանապատիվ ապագա, կամ էլ հալվել-մաշվել, մաս-մաս վերանալ աշխարհի երեսից: Հայեր, մեր ժամանակը եւ միջոցները մի ծախսեք ցեղասպանություն բառը լսելու լհամար: Այլ ամեն ինչ արեք, որ հարգեն իրենց իսկ նախագահի որոշումը եւ հիշատակը կապված Սեւրի պայմանագրի հետ: Եկեղեցիներ, խաչքարեր աշխարհի երեսին մի փռեք, այդ ամենը թուրքի դեմը չեն առնի: Ապացուցված փաստ է. եկեղեցում կատարվող աղոթքը տերտերի շուրթերիցՙ անզոր է կոտորածի դեմ, եթե չկա զենք ու զինվոր, իսկ զինվորն իր հզոր զենքով ու իր աղոթքով որեւէ վայրում անպարտելի է: Մի խոսքովՙ նոր եկեղեցու փոխարեն նոր զենք: Մեր այն ժամանակն ու միջոցները, որ սխալ էինք օգտագործել, որի հետեւանքով շատ քիչ ժամանակ է մնացել, այդ ամենը պետք է ուղղվի զենքին, ինչպես ժամանակակից, այնպես էլ այնպիսիները, որ աշխարհը դեռ չի տեսել: Դրա համար մեզ պետք է, որ մենք մեր տանը, մեր տան անկյուններն ունենանք, որ անհասանելի լինի որեւէ օտար ազգի համար: Մի բան էլ կա, որը ուզում եմ միշտ հիշեք. ինչպես եկեղեցին է սրբավայր, այնպես էլ յուրաքանչյուր շենք ու շինություն, կամ էլ սենյակ, որը պետություն է ներկայացնում, այդ ամենը պետականության եւ անկախության սրբավայր են, եւ ցանկացած սրբավայրում ամեն մեկը իրավունք չունի աշխատելու, եկեղեցի եւ պետություն ներկայացնելու իրավունքով: Մենք այլ ընտրանք չունենք, այս նեղ տարածքը պետք է ընդարձակենք: Տունը պահել-պահպանելու համար, ով տանն էՙ պետք է տան գործով զբաղվի, իսկ ով օտարի տանը, պետք է տուն գա, տանը տիրություն անի: Սեփական տունը օտարին չեն վստահի: Սա է մեր փրկության պատերազմը, բոլոր բնագավառներում անմնացորդ հավատով եւ նվիրումովՙ «Հաղթենք ու վերջ»: Ոչ միայն ռուսը ,այլ ողջ աշխարհը պետք է կողմնորոշվի- կանգնում է ցեղասպան թուրք պետությունների կողքի՞ն, թե՞ իր հող ու ջրում ապրելու ցանկությունից չհրաժարվող հայ ժողովրդի կողքին: |