ԱՐՑԱԽԻ ԲԵՐՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ 8 ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ՄԻԱՑԱՆ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» Հ/Կ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ «ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան Մշակութային միությունը միացավ «Սյունիք- Զարգացում» Հ/Կ Համայնքային «Մեղվաբուծության զարգացում» սոցիալական ծրագրին: 2020թ. սեպտեմբերյան 44-օրյա Արցախյան պատերազմից հետո հարկադրաբար տեղահանվելով Բերձոր քաղաքից բնակություն են հաստատել Եղեգնաձոր քաղաքում եւ Վայոց Ձորի գյուղերում: Մոնրեալի ԹՄՄ ընկերները, օգնելու նպատակով Բերձորից տեղահանվածներին եւ զբաղվածություն ապահովման նկատառումներից ելնելով առաջարկեցին միանալ Սյունիք- Զարգացում Հ/Կ Համայնքային «Մեղվաբուծության զարգացում» սոցիալական ծրագրին: Ծրագիրը շուրջ 25 տարի հաջողությամբ օգնում է մարզում զարգացնել մեղվաբուծությունը, այգեգործությունն ու անասնապահությունը: Ընդգրկվում են այն ընտանիքները, որոնք նշված ճյուղերում աշխատանքային փորձ կամ հմտանալու կարողություններ են դրսեւորում: 2021 թվականի մայիսի 10-ին Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան Մշակութային միության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գայանե Մուրադյանը հանդիպեց Եղեգնաձոր քաղաքի Սյունիք- Զարգացում Հ/Կ աշխատանքային խմբի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց Միացյալ Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ բազմաշերտ գործունեությունը ինչպես սփյուռքյան մասնաճուղերում, այնպես էլ Հայաստանյան ԹՄՄ ու Վահան Թեքեյանի անունը կրող դպրոցներում: Ստորագրվեց համագործակցության երկկողմ պայմանագիր սոցիալական «Մեղվաբուծության զարգացման» ծրագրին մաս կազմելու եւ աջակցելու մասին: Ծրագրի հետագա գործունեությանը կանդրադառնանք առաջիկայում, երբ ընտանիքներին կտրամադրվեն փեթակներ, մեղվաընտանիք եւ անհրաժեշտ այլ պարագաներ: |