ԹՇՆԱՄՈՒ ԼԵԶՈՒՆ ՈՐՊԵՍ ԶԵՆՔ ԼԱՈՒՐԱ ՕՍԻՊՅԱՆ Այսօր Ադրբեջանում բարձր գին ունեն հայոց լեզվի դասերը... Բաքվում հայոց լեզվի դասընթացներին հերթագրվողներ շատ են, բոլորի համար տեղ չկա: Ադրբեջանցի լրագրողները,սահմանապահները եւ պաշտոնյաներն են ամենաշատն ուզում հայերեն խոսել իմանալ. ուսանողների համար դասընթացներն անվճար են: Միանգամայն պարզ ե դառնում, որ նրանք լեզվի իմացությունը օգտագործում են թշնամական քաղաքականության համար: Ադրբեջանում հայերեն նոր չեն սկսել սովորել. հետխորհրդային Ադրբեջանում հայերեն առաջին դասագիրքը 16 տարի առաջ է լույս տեսել, հայերեն է դասավանդվում նաեւ երկրի ռազմական ուսումնական հաստատություններում, առաջարկվել է հայերենը մտցնել նաեւ դպրոցական դասացուցակներ: Ադրբեջանում հայերենի իմացության համար մեծ գումարներ են հատկացվում, բայց Հայաստանում թշնամու լեզվին տիրապետողները շատ քիչ են եւ այդ հարցն էլ ցածր մակարդակի վրա: Օրինակ ԵՊՀ-ում, Հայ ասպետ կրթահամալիրիրում ուսանողները անցնում են ադրբեջաներեն, սակայն այդ լեզվի իմացությունը կարեւոր է բոլորիս համար, քանի որ պատերազմի ժամանակ հայախոս ադրբեջանցիները մեզ գցում էին վիրտուալ սարդոստայնի մեջ: Հայաստանում անցկացվող ադրբեջաներենի դասերը ընդհանրապես նման չեն Ադրբեջանում անցկացվող հայերենի դասերին, քանի որ այնտեղ մանուկ հասակից արդեն իսկ երխաների մեջ սերմանվում է ատելություն հայերի նկատմամբ... Լավ ադրբեջաներեն իմանալը միայն կնպաստի մեր երկրին, քանի որ թշնամու լեզուն իմանալով մեկ հզոր զենք էլ մեր ձեռքին կլինի: |