RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2003, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՌԴ ԵՎ ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Մինչ Ռուսաստանը նոյեմբերի 9-ին պատրաստվում էր Ստեփանակերտի մոտակայքում հանդիսավոր միջոցառում անցկացնել Արցախում ռուսական զորքերի տեղակայման տարելիցի կապակցությամբ եւ խաղաղապահներին մեդալների էին հանձնում, իսկ թուրք-ադրբեջանական հրոսակը «տոնակատարություններ» կազմակերպում, ադրբեջանցի մարդասպանները ռուս խաղաղպապահների աչքի առջեւ ատրճանակով կրակում են հայերի վրա: Ըստ երեւույթին, նաեւ վերջիններիս թողտվությամբ, որովհետեւ կրակոցների թիրախ դարձած հայերը ջրատար խողովակներն են նորոգել, որոնցից մեկը մահացել է, 3-ը վիրավորվել:

Ենթադրելի է, որ սպանությանը տեղի է ունեցել անմիջականորեն ռուս զինվորների վերահսկողության տակ գտնվող օբյեկտում, եթե այդպես է, ապա մարդասպանները ինչպե՞ս են մուտք գործել այնտեղ կամ ինչո՞ւ խաղաղապահները կրակելու պահին չեն միջամտել, որ սպանությունը կանխեն: Առհասարակ չեն միջամտում, երբ ստանում են համապատասխան հրաման: Մոսկվան չդատապարտեց սպանությունը, փոխարենը ՀԱՊԿ-ի անդամ Բելոռուսն ու Ղազախստանը նոյեբերի 9-ի տարելիցի առթիվ պաշտոնապես շնորհավորեցին Ադրբեջանին, որը համառորեն մերժում է այդ կազմակերպությանն ադամակցելու Մոսկվայի խնդրանքը:

Թուրքական թերթերը միջադեպի առթիվ մեղադրեցին հայկական կողմին, պայմանավորելով հայ քաղաքացու սպանությունը «հայերի սադրանքով»: Գալով նոյեմբերի 9-ին, ապա նրանք այդ օրը համարեցին հաղթանակի օր, ընդգծելով, որ շնորհիվ դրա Ադրբեջանն ազատել է իր տարածքները հայկական օկոպուցիայից: Նրանք ազատագրման գործում առանձնակի նշանակությամբ կարեւորեցին Թուրքիայի եւ նախագահ Էրդողանի առանցքային դերը: Մինչդեռ Վլադիմիր Պուտինի խորհրդական Ալեքսանդր Դուգինը հոկտեմբերի 3-ին բառացի հայտարարել էր. «Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, առանց Ռուսաստանի աջակցության չէին կարող գրավել Արցախը»:

Չարաբաստիկ եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցին, ինչպես նոլեմբերի 9-ին նշել է «Time Turk»-ը, հաղորդագրություն են տարածել ՌԴ արտգործնախարարությունն ու ԱՄՆ պետքարտուղարությունը: Ահա թե դրա առնչությամբ ինչ է գրել «Time Turk»-ը, որ ստորագրման օր է համարում ոչ թե նոյեմբերի 9-ը, ինչպես Մոսկվան, այլ 10-ը, նկատի առնելով այն, որ ՀՀ վարչապետը, ի հեճուկս Պուտինի հենց 10-ին էր ստորագրել հայտարարությունը, ինչի համար ռուսական լրատվամիջոցները նրան դարձրել էին լկտի հարձակումների թիրախ.

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 թ. սեպտեմբերին սկզբնավորված ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվեց նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված զինադադարով: Զինադադարի տարեդարձին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունները հանդես եկան հայտարարություններով: ՌԴ արտգործնախարարությունը ընդգծեց, որ իրենք կողմ են հարավկովկասյան երկրների ու նրանց հարեւանների միջն բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

Հայտարարության մեջ նշելով հանդերձ, որ կողմերն ընդհանուր առմամբ հետեւում են հարադադարի պայմաննեին, այնուամենայնիվ այնտեղ կարեւորվել է Բաքվի եւ Երեւանի վճռականությունը հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում:

Ընգծվել է նաեւ տարածաշրջանում տնտեսական եւ հաղորդակցության ուղիների բացման կարեւորությունը, մատնանշելով. «Հարավային Կովկասում մեր գործընկերների հետ նպատակադրվել ենք իրականացնել տնտեսական եւ հաղորդակցության բոլոր ուղիների բացման ստանձնած պարտավորությունները: Գիտակցում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի պետական սահմաններում առկա լարվածությունը թուլացնելու եւ սահմանզատման աշխատանքներն ամենակարճ ժամանակահատվածում սկսելու անհրաժեշտությունը»: Հայտարարության մեջ ՌԴ արտգործնախարարությունը շահագրգիռ կողմերին վստահեցնում է նպաստել այն բոլոր ձեռնարկումներին, որոնք նպատակամղված կլինեն Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդմանն ու տնտեսական զարգացման ապահովմանը:

ԱՄՆ պետքարտուղարությունը նախ ցավակցություն է հայտել պատերազմում բոլոր զոհվածների համար, ինչպես նաեւ մաղթել է ապաքինում վիրավորներին, ապա Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել արագացնելու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ջանքերը:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի կողմից տարածված հաղորդագրության մեջ միաժամանակ նշվել է, որ ԱՄՆ պետքարտուղարության օգնական, կովկասյան քաղաքականության գծով պատասխանատու Էրիկ Օսլոն ներկա պահին տարաշրջանում է երեք երկրների ներկայացուցիչների հետ հանդիպելու, առկա խնդիրները քննարկելու եւ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները ստուգելու համար»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ