RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2480, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԱՃՈՒՄ ԵՆ

Պատրաստեցՙ ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա (2021թ. հոկտեմբերը 2020թ. հոկտեմբերի նկատմամբ) գնաճը կազմել է 9,1%, իսկ նախորդ ամսվա համեմատՙ 0,7%:

Ենթաինդեքսների փոփոխությունների ազդեցությունը սպառողական գների ինդեքսի ցուցանիշի վրա 2021թ հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հետեւյալն է. սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում գրանցվել է 5,9%, իսկ ալկոհոլային խմիչքի, ծխախոտային արտադրատեսակների շուկայում 0,45% գնաճ է արձանագրվել:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.5-0.8%-ով, այդ թվում գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 0.7%-ով:

2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 16.0%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատՙ 1.4% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են սուրճի, թեյի, կակաոյի, մրգի, կաթնամթերքի, պանրի, ձվի, ձկան եւ ծովամթերքի, բանջարեղենիՙ 1.5-5.2% գնաճերը:

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 69.3%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատՙ 5.2% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.4%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ`2.4% գնաճ:

2021թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մրգի եւ բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 4.0%:

Ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 31.9%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատՙ 3.3% գնաճ:

Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 11.7%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատՙ 2.6% գնաճ: Ձվի գինը 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ աճել է 28.2%-ով, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ`4.8%-ով:

Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.4%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատՙ 1.0% գնաճ:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 20.3%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատՙ 0.8% գնաճ:

2021թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակներիՙ 0.5%, ոչ ալկոհոլային խմիչքիՙ 1.1%, սուրճի, թեյի, կակաոյի 1.5% գնաճ

2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 7.6% գնաճ, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատՙ 0.3% գնանկում` ընդ որում, խոզի մսի գինը 2021թ. սեպտեմբերի համեմատ նվազելով 2.5%-ով, պահպանել է 2020թ. հոկտեմբերի համեմատ գնաճի համեմատաբար բարձր տեմպըՙ կազմելով 34.3%:

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 23.6% գնաճ, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ 0.2% գնանկում: Ապրանքախմբում ընգրկված արեւածաղկի բուսական յուղի գնաճը 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ կազմել է 42.4%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.3% գնանկում:

Պարենային մթերքի շուկայում գները շարունակաբար աճում են, իսկ դրամապանակի գումարը շարունակաբար նվազում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ