RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



Տեղադրվել է` 2021-11-17 12:10:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 780, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՆԵՆՔ 1 ԶՈՀՎԱԾ, 13 ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ,24 ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԵՏ ԿԱՊԸ ԿՈՐԵԼ Է. ՊՆ ՆՈՐ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ իրադրությունը ՀՀ արեւելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, նոյեմբերի 17-ի, ժամը 10։00-ի դրությամբ, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչեւ 70 զոհված եւ վիրավոր զինծառայող, ինչպես նաեւ զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապեսՙ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ

Հայկական կողմն ունի 1 զոհված եւ 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններՙ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման եւ գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ