RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-11-11 23:44:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1601, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԿՈՒԶԵ՞Ս ՔԵԶ ԱՍՏՂ ՆՎԻՐԵՄ»

Մ. Մ.

Դեռ ամռանը կայացել էր «Կուզե՞ս քեզ աստղ նվիրեմ» ներկայացման պրեմիերան: Այն մեծ արձագանք ստացավ իր ուրույն ոճի համար:

Ներկայացման ռեժիսորը Արինա Արարատյանն է, որը տարիներ ի վեր զբաղվում է պարարվեստով: Նա իր աշխատանքներում ներկայացնում է կատարելապես մարմնի լեզուն, իսկ այս ներկայացմանը միացել է նաեւ խոսքը: Կարելի է ասելՙ պարողները սկսեցին խոսել, իսկ դերասաններըՙ պարել: Ներկայացման հիմքում պոեզիան էՙ պլաստիկ լուծմամբ: Զգացմունքներ, կրքեր, որոնք իրենց զարգացումն են ստանում յուրահատուկ ոճով: Ներկայացումը հստակ սյուժե չունի, ինչն առավել հետաքրքրական է: Շարժումներ եւ պոեզիաՙ ինչն էլ ներկայացումը դարձնում են շատ զգացմունքային:

Չակերտները շատ չեմ բացի, քանի որ դեռեւս հնարավորություն կա ներկայացումը դիտելուՙ վայելելով պլաստիկան եւ խոսքը մեկտեղ:

«Կուզե՞ս քեզ աստղ նվիրեմ» ներկայացումը կկայանա նոյեմբերի 18-ինՙ Գոյ թատրոնում:

Տոմսերի համար կարող եք զանգահարելՙ +374 91 806185:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 12-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ