ԴԱՐՁՅԱԼ ԶՈՀԵՐՙ ՍԱՀՄԱՆԻՆ ՆԱԻՐ ՅԱՆ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանցիներիՙ սովորական դարձած ահաբեկչական գործողություններն ամեն օր կայնքեր են խլում: Նոյեմբերի 22-ին, ժամը 18:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապեսՙ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու հրազենային վերք է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը ՙ ծնվ. 2002 թվականին: Նորաբակի համայնքապետը պատմել է, որ մի քանի ժամ տեւած փոխհրաձգության ձայները լսել են նաեւ գյուղացիները: Նոյեմբերի 24-ին, ժամը 14:50-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածումՙ Տավուշում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ավետիսյանի դինՙ գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Սուրենը ծնվել էր 2001 թվականին: Դեպքի հանգամանքները պարզելու համար տարվում է նախաքննություն: |