RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021



Տեղադրվել է` 2021-11-25 23:17:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1641, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԵՅՐՈՒԹԻ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Մեծարգո խմբագիր,

Օրերս գնահատելի լուր ունեցանք. Լիբանանի պետական Համալսարանի հանգստի կոչված դասախոսների լիգան գումարեց ընդհանուր ժողով եւ ընտրեց նոր կազմ: Ժողովի նախագահՙ դոկտոր Գրիգոր Գրիգորյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց նախկին վարչությանը ծավալած գործունեության համար:

Նա ընդգծեց, որ Լիբանանյան համալսարանի հանգստյան կոչված դասախոսների լիգան հետեւողականորեն աշխատանք է տանում նրանց բժշկական խնամքի եւ այլ հարցերում իրավունքների պաշտպանության գործում: Աշխատանքները հնարավոր է իրականացնել կրթական մարզի եւ այլ սինդիկատների հետ միասնաբար գործելու արդյունքում:

Ապա ընտրվեց վարչության նոր կազմ: Նորընտիր վարչության նախագահն էՙ դոկտ. Շպիպ Տիապը , դոկտ. Անթուան Սայեհը (փոխնախագահ), դոկտ. Թաղրիտ Պայտուն , դոկտ. Ժաաֆար Ապտել Խալեքը , ինչպես նաեւ լիգայի 8 անդամներ, որոնց շարքում է դոկտ. Գրիգոր Գրիգորյանը:

Քանի որ երկար տարիներ տողերիս հեղինակը բարեկամական կապերի մեջ է եղել Լիբանանի պետական համալսարանի հետ, իր սեպուհ պարտքն է համարում շնորհավորել նորընտիր լիգայի բոլոր անդամներին: Հավելելով, որ Տիապ ընտանիքը տարիներ շարունակ սատարել է Լիբանանի հայ համայնքին եւ միշտ եղել է Հայաստանի Հանրապետության կողքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ