RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2021-11-12 > #043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021



Տեղադրվել է` 2021-11-25 23:17:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1527, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի «Տնտեսական հրաշքները» եւ «Տնտեսական նորոգությունները» աշխարհում. գործարկման ուղիները Հայաստանում» գիրքը, 194 էջ ծավալով:

Գրքի վերնագիրը պատահական չի ընտրված:Այն հեղինակի երկարամյա գիտական մտորումների եւ կատարած վերլուծությունների արգասիքն է: Գիրքն աչքի է ընկնում հետեւյալ առանձնահատկություններով.

1. Ունի բացառիկ կիրառական եւ արդիական առաջարկությունների միտվածություն,

2. Հնարավորություն է ստեղծում համակարգային լուծում տալու Հայաստանի տնտեսության մեջ առկա հիմնախնդիրներին,

3. Գիտական ուղեցույց է իշխանության օրենսդիր եւ գործադիր մարմինների տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների, գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների, ինչպես նաեւ բուհերի դասախոսական անձնակազմի համար:

Վ.Հարությունյանի 60-ամյա աշխատանքային գործունեության մեծ մասը զուգադիպել է շուկայական տնտեսության սկզբնավորման, փոփոխությունների ու զարգացման տարիների հետ: Հեղինակը ղեկավարելով տարբեր ոլորտային կազմակերպություններՙ հանդիսացել է այդ փոխակերպությունների ակտիվ մասնակիցը «Հայաստանի տնտեսության նորոգության ուղիներում»:

Գիրքը ներառում է չորս տասնյակ պետությունների վերջին տարիներին իրականացրած տնտեսական կյանքի վրա էական ազդեցություն թողած արմատական բարեփոխումների պատճառների, ընթացքի ու արդյունքների տնտեսվարման առաջավոր փորձը:Այն ընթերցողներին հնարավորություն կտա առանց տարբեր աղբյուրների (էլեկտրոնային կամ տպագիր) դիմելու տեղեկություններ ստանալ վերջին 70 տարիներին տարբեր երկրներում իրականացված, տնտեսական կյանքի վրա էական ազդեցություն թողած, արմատական բարեփոխումների պատճառների ընթացքի ու արդյունքների մասին: Դրանցում կիրառված հիմնուղիներն ու գործիքակազմերը, ինչպես նաեւ կիրառական առաջարկություններն ու գիտական նորույթները օգտակար եւ ուսանելի կարող են լինել Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների համարՙ իրենց ծանր, ստեղծագործ, հեղափոխական փոփոխություններին միտված գործունեության մեջ: Գիրքը օգտակար եւ ուսանելի կարող է լինել նաեւ բուհերի դասախոսների, ուսանողների եւ ընթերցող լայն շրջանակների համար:

Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները: Որեւէ երկրում այն ճշգրտորեն կրկնելը գործնականում հնարավոր չէ եւ արդյունավետ լինել չի կարող: Սակայն արտերկրյա առաջավոր փորձի օգտագործումը, անկասկած, տնտեսության մեջ դրական տեղաշարժեր արձանագրելու համար շատ արդյունավետ կարող է լինել: Ուստի մեծ է հավանականությունը, որ նշված առաջարկությունների իրականացումը դրական տեղաշարժեր կառաջացնի Հայաստանի տնտեսության մեջ: Մեզ պետք չէ դառնալ ո՛չ նոր Սինգապուր, ո՛չ նոր Ճապոնիա, ո՛չ նոր Իսրայել: Մեզ անհրաժեշտ է ստեղծել Նոր Հայաստանՙ ուժեղ, հզոր եւ անպարտելի:

Սովորաբար խելոքները սովորում են ուրիշների սխալների վրա, անգետներըՙ սեփական: Վտանգավոր է, երբ չի արվում ոչ մեկը եւ ոչ էլ մյուսը:

Հարկ է նշել,որ գրքի հեղինակը զբաղեցրել է պատասխանատու տարբեր պաշտոններ ֆինանսական, հարկային, բանկային, արտադրական ու գիտական ոլորտներում:

Նա հեղինակ է 140-ից ավելի գիտական հոդվածների եւ 27 գրքերի: ՀՀ կառավարություն է ներկայացրել 15 կիրառական առաջարկություններ: Գիտական երկարամյա գործունեության համար պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:Նրա ղեկավարությամբ ավելի քան 50 ասպիրանտ եւ հայցորդ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ:

Վ.Հարությունյանի անմիջական ջանքերով եւ նախաձեռնությամբ հրապարակվել են գիտական հոդվածների 21 ժողովածուներ, դասախոսել է ԵՊՀ-ում եւ ՀՊՏՀ-ում: Ներկայումս մեծ եռանդով եւ պատասխանատվությամբ շարունակում է աշխատել գիտական նոր արդյունքներ ստեղծելու ուղղությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 26-11-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ